Լույս է տեսել Անահիտ Պարսամյանի «Սուրբ Պողիքտոս» ստեղծագործությունը


Լույս է տեսել Անահիտ Պարսամյանի «Սուրբ Պողիքտոս» ստեղծագործությունը

  • 22-02-2016 16:15:02   | Հայաստան  |  Նոր գրքեր

 
 
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել բանաստեղծուհի Անահիտ Պարսամյանի «Սուրբ Պողիքտոս» (ողբերգություն չորս արարվածով) ստեղծագործությունը:
 
Թատերագությունը նվիրված է Հայոց Մելիտենե (Մալաթիա, Երրորդ Հայք) քաղաքի առաջին նահատակ-զինվորի՝ ազգությամբ հայ Սուրբ Պողիքտոսին, որն իր նահատակության պսակն ընդունեց հռոմեական Դեկոս (249-253) կայսեր հալածանքների օրոք: 
Երկում նորովի է ներկայացված երկնային հավատքի զինվորի կյանքն ու մարտիրոսությունը: 
Գիրքը հրատարակվել է մեկենասությամբ «Սարգիս Գաբրիելյան» հիմնադրամի:
 
Նոյյան տապան  -   Նոր գրքեր