Շարունակվում են Հարկային նոր օրենսգրքի նախագծի վերաբերյալ քննարկումները


Շարունակվում են Հարկային նոր օրենսգրքի նախագծի վերաբերյալ քննարկումները

  • 01-03-2016 14:26:47   | Հայաստան  |  Տնտեսություն

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր շարունակվել են ՀՀ Հարկային նոր օրենսգրքի նախագծի շուրջ քննարկումները՝ շահագրգիռ պետական մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ:
 
Ըստ ՀՀ Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության մամլո հաղորդագրության, քննարկվել են կոնկրետ հարկատեսակների, ինչպես նաև վարչարարության ընթացակարգերի և մեխանիզմների վերաբերյալ առաջարկվող փոփոխությունները: Հարցի առնչությամբ ներկայացվել են մի շարք առաջարկություններ և դիտարկումներ, արծարծվել են տնտեսական ակտիվության խթանման և տեղական արտադրության զարգացման վրա հնարավոր ազդեցությանը վերաբերող հարցեր: 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play