Սերգեյ Սմբատյանը՝ հեղինակավոր Swiss Gart-ի արտիստ


Սերգեյ Սմբատյանը՝ հեղինակավոր Swiss Gart-ի արտիստ

  • 01-03-2016 16:34:20   | Հայաստան  |  Մշակույթ

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը դարձել է հեղինակավոր Swiss Gart (Swiss Global Art Management Gart) կազմակերպության արտիստ։
Արվեստի կառավարման բնագավառում ունենալով ավելի քան 30 տարվա պատմություն, կազմակերպելով բացառիկ միջոցառումներ, միջազգային փառատոներ՝ Swiss Gart-ը որոշեց համախմբել տարբեր երկրների փորձագետներին Global Art Management-ի շրջանակներում։ Համագործակցելով ամենահեղինակավոր դահլիճների, համերգասրահների և առաջահար նվագախմբերի հետ՝ Swiss Gart-ն աշխատում է ինչպես մեծ արտիստների, այնպես էլ ապագայի աստղերի՝ երիտասարդ սերնդի արվեստագետների հետ՝ օգնելով նրանց կառուցել իրենց կարիերան։ 
 
Swiss Gart-ի ուշադրության կենտրոնում է ոչ միայն դասական երաժշտությունը, այն աշխատում է նաև անվանի ջազ, փոփ երաժիշտների, պարային խմբերի, բալետային կոլեկտիվների, օպերային տների և կոմպոզիտոների հետ։ 
Swiss Global Art Management-ը ներկայացնում է բացառիկ շոուներ և մատուցում գեղարվեստական նախագծեր։ Այս կազմակերպության ծառայություններից օգտվում են տարբեր երկրների կառավարություններ, ինչպես նաև՝ ոչ կառավարական կառույցներ, միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն։
Swiss Gart-ի կողմից են կյանք ստանում աշխարհի առաջատար մշակութային ծրագրերը։ Այստեղ աշխատող մեծ թիմն ապահովում է ծառայություններ, որոնք նախապատրաստվում են մանրակրկիտ կերպով՝ հաշվի առնելով ամենափոքր դետալներն անգամ։
Swiss Gart-ի արտիստներ են դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, ջութակահար, դիրիժոր, մանկավարժ Պինկաս Ցուկերմանը, ամերիկացի դերասան, պրոդյուսեր, ռեժիսոր, սցենարիստ Ջոն Մալկովիչը, ջութակահար Սոյունգ Յունը, մեցցո-սոպրանո Կարլի Պաոլինը, Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախումբը, Կորեայի կամերային նվագախումբը և հայտնի այլ արվեստագետներ ու կոլեկտիվներ։
Swiss Gart-ի հետ համագործակցության արդյունքում Սերգեյ Սմբատյանը հանդես է եկել Ջոն Մալկովիչի և Պինկաս Ցուկերմանի հետ։  
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play