«Ճերմակ անուրջներ» բարեգործական երեկոյից ստացված հասույթը կտրամադրվի ԼՂՀ Մատաղիսի առաջնագծում ծառայող զինվորներին (Տեսանյութեր եւ ֆոտոշարք)
05-03-2016 15:01:29 | Հայաստան | Բարեգործություն
ԼՂՀ Մատաղիսի առաջնագծում ծառայող զինվորներին առաջին անհրաժեշտության պարագաններով աջակցելու նպատակով Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի դահլիճում մարտի 4-ին տեղի ունեցավ << Վիվարդ>> մշակութային հասարակական կազմակերպության կողմից նախաձեռնած «Ճերմակ անուրջներ» գրական-երաժշտական բարեգործական երեկոն:
Միջոցառման շրջանակներում ասմունքողներ Նարեկ Մարգարյանն ու Աննա Գարեգինյանը հանդիսատեսին նվիրեցին հայ դասականներից Պարույր Սեւակի, Վահան Տերյանի, Եղիշե Չարենցի , Սիլվա Կապուտիկյանի, Համո Սահյանի, ինչպես նաեւ ժամանակակից գրողներից Աղվան Հարությունյանի, Նարինե Ավագյանի ստեղծագործությունները :
Իրենց գեղեցիկ եւ անզուգական կատարումներով հանդես եկան Աշուղ Նազելի Գրիգորյանը, հեղինակ կատարող Արման Կարապետյանը եւ երգիչ Էդգար Գեւորգյանը: Ողջ միջոցառման ընթացքում չէին դադարում հանդիսատեսի ծափերը: Այնպիսի տպավորություն էր, ասես հանդիսատես-միջոցառման մասնակից միաձուլվել են իրար՝ դառնաով մեկ ամբողջություն:
Երեկոյի ընթացքում մասնակիցները ներկայացրեցին ոչ միայն զինվորի և նրան սպասող աղջկա սիրո պատմությունը, այլև այդ կերպ ցույց տվեցին մարդկանց սերն ու հավատարմությունը զինվորի նկատմամ:
Միջոցառման ավարտին աշուղ Նազելին իր ողջույնի եւ շնորհակալական խոսքն ուղղեց միջոցառման կազմակերիչներին ու աջակիցներին, ինչպես նաեւ հանիսատեսին իրենց՝ մասնակիցներին, ջերմորեն ընդունելու համար: <<Մենք ավագներս պարզապես պարտավոր ենք լինել այս բարոգործ-երիտասարդների կողքին, ովքեր իրենց փոքրիկ լուման են փորձում ներդնել սահմանը պաշտպանող զինվորին օգնելու համար:
Համերգի կազմակերպիչ << Վիվարդ>> մշակութային հասարակական կազմակերպության հիմնադիր Վարդուհի Գասպարյանը եւս շնորհակալություն հայտնեց իր ընկերներին. մասնավորապես ուսանողական թատրոնի տնօրեն Էրիկ Բարսեղյանին , Օ. Օքրոյանի անվան երրորդ գրադարանի տնօրեն Սյուզաննա Կարապետյանին, ով մշտապես կանգնած է << Վիվարդ>> մշակութային հասարակական կազմակերպության կողքին :
Նշենք, որ միջոցառման ավարտին << Վիվարդ>> մշակութային հասարակական կազմակերպության եւ Օ. Օքրոյանի անվան երրորդ գրադարանի կողմից մասնակիցները ստացան պատվոգիր եւ Օքրո Օքրոյան << Խոսք մարդուն>>գիրքը:
Մերի Հունանյան, «Նոյյան Տապան»
Միջոցառման տեսանյութերն ու լուսանկարները «Նոյյան Տապան»-ի