ԵՄ-ն մտահոգված է Հարավչինական ծովում հրթիռների տեղակայմամբ


ԵՄ-ն մտահոգված է Հարավչինական ծովում հրթիռների տեղակայմամբ

  • 12-03-2016 11:55:40   |   |  Միջազգային

Եվրոպական միությունը մտահոգված է Չինաստանի կողմից Հարավային Չինական ծովում վիճելի կղզիներում հրթիռային համակարգերի տեղադրման տվյալներով, սակայն կոչ է անում կղզիների ինքնիշխանությանը մասնակցող բոլոր կողմերին վեճերը լուծել միջազգային իրավունքի հիման վրա և խաղաղ ճանապարհով:  
 
korrespondent.net-ի փոխանցմամբ` այդ մասին մարտի 11-ին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին, ով Չինաստանի անունը կոնկրետ չի տվել: 
Նա նշել է, որ զինված ուժերի կամ ռազմական տեխնիկայի ժամանակավոր կամ մշտական տեղակայումը վիճելի ծովային տարածքներում լուրջ խնդիր է, որը կարող է վտանգել տարածաշրջանային անվտանգությունը և  ցամաքային նավարկությունն ու թռիչքները: 
Այդ կապակցությամբ ԵՄ-ն վերոնշյալ կղզիների նկատմամբ հավակնություն ունեցող կողմերին հորդորել է զերծ մնալ տարածաշրջանի անկայունությունից, ուժի կիրառումից և միակողմանի գործողություններից:   
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play