ԵՄ-ն Ուկրաինային կհատկացնի ևս 20 մլն եվրո


ԵՄ-ն Ուկրաինային կհատկացնի ևս 20 մլն եվրո

  • 16-03-2016 19:03:03   |   |  Միջազգային

Եվրահանձնաժողովը 20 մլն եվրոյի չափով հումանիտար նոր օգնություն կտրամադրի Ուկրաինային Դոմբասի կոնֆլիկտի արդյունքում տուժած մարդկանց օգնելու համար:
 
korrespondent.net-ի փոխանցմամբ` եվրահանձնակատար Քրիստոս Ստիլիանիդիսը հայտարարել է, որ Եվրոպական միությունը շարունակում է աջակցել ուկրաինացիներին, որոնք տուժել են Ուկրաինայի արևելքում առաջացած հակամարտության արդյունքում: 
Եվրահանձնաժողովի մամլո ծառայության հաղորդմամբ` Ուկրաինայում և հարևան երկրներում օգնության կարիք ունեն շուրջ 3,1 մլն մարդ: 
Հումանիտար օգնության մոտ 55 տոկոսն անհրաժեշտ է  չվերահսկվող տարածքներում բնակվողները: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play