Վրաստանի պաշտպանության նախարարը կոչ է անում ողջ աշխարհին միավորել ուժերը Ռուսաստանի դեմ
17-03-2016 15:36:02 | Վրաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Մարտի 16-ին Վենետիկյան Հանձնաժողովը հրապարակել է Վրաստանի Ընտրական Կոդեքսի ընդունած ուղղումների վերաբերյալ իր հաշվետվությունը:
«Վրացական իշխանությունների ընդունած փաստաթուղթը չի կարող համարվել երկրի քաղաքացիական հասարակության, իշխանությունների և ընդդիմության միջև ձեռքբերած համաձայնության արդյունք: Վենետիկյան Հանձնաժողովը ողջունում է այն փաստը, որ Վրաստանի Կառավարությունը ուշադրության տակ է առել նախկին երաշխավորումները, ինչպես նաև երկրի Սահմանադրական Դատարանի երաշխավորումները բոլոր ընտրողների ձայների հավասարեցման մասին և մեծամասնական շրջանների համար 50%-անոց պատնեշի կիրառման վերաբերյալ: Մինչդեռ, հարկ է նշել, որ Ընտրական շրջանների սահմանների փոփոխությունն անցկացվել է առանց որևէ չափորոշչի: Ընտրական շրջանների համար նոր սահմաններ ստեղծելիս չեն հաշվառվել պատմական, աշխարհագրական և ժողովրդագրական իրողությունները: Ընդհանուր չափորոշիչների բացակայությունը հնարավորություն է ստեղծում, որպեսզի սահմանների տվյալ փոփոխությունները օգտագործվեն կարճաժամետ քաղաքական նպատակների ձեռքբերման համար», -ասված է Վենետիկյան հանձնաժողովի հաշվետվությունում:
Ռուսաստանի նախագահի` Վրաստանի հետ փոխհարաբերությունների հարցերով հատուկ ներկայացուցչի` Գրիգորի Կարասինի հայտարարության համաձայն` «Վրաստանում հաճախակիացել են հակառուսական հռետորության կիրառման փաստերը»: «Հիմա Վրաստանին սպառնացող գլխավոր վտանգն է խորհրդարանական ընտրությունները և հակառուսական հռետորության սադրանքների ուժեղացումը, որը լսելի է միջազգային հարթակից և հասարակական գործիչների կողմից: Ամենացավալին այն է, որ դա լսելի է նաև Վրաստանի իշխանությունների կողմից: Մենք դրան ուշադրություն ենք դարձնում, փորձում ենք ամեն ինչին չպատասխանել, բայց եզրակացություններ ենք անում: Եվ ահա հիմա մենք կանգնած ենք մի գծի առջև, որը պետք է հաղթահարենք: Կա´մ մենք, փնտրելով տարաձայնությունների նոր թեմաներ, կվերադառնանք առճակատման, կա´մ կկառուցենք հարգալից և բնականոն փոխհարաբերություններ: Վրաստանի պաշտպանության նախարարը կոչ է անում ողջ աշխարհին միավորել ուժերը Ռուսաստանի դեմ: Նորմալ հասարկությունում, որպես կանոն, ոչ ոք չի ներում նման հայտարարությունները: Մենք դեռևս զսպում ենք մեզ, բայց վախենում եմ, որ մեր համբերությունը չափ ու սահման ունի», -մարտի 16-ին հայտնել է Գրիգորի Կարասինը:
«Վրաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության վրա հիմնված հարաբերությունները այն է, ինչից հետո հնարավոր կլինի հարաբերությունների լիովին կանոնակարգում: Մենք պետք է առավելագույնս ձգտենք նվազեցնել շիկացումը և անցնել մի համակարգի, որտեղ հնարավոր կլինի հասնել խնդիրների լուծման մասին բանակցության, բայց ոչ արտաքին քաղաքականության վեկտորի և մեր տարածքային ամբողջականության հաշվին. այստեղ, բնականաբար, ցանկացած փոխըմբռնումը բացառված է», -Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցչի հայտարարությանն ի պատասխան` հայտարարել է Վրաստանի վարչապետը:
«Վրաստանը ձգտում է հենց քաղաքակիրթ հարաբերությունների և առավելագույնս ջանքեր է գործադրում այդ սուր հարցի բանակցային ձևաչափով լուծման համար: Տվյալ մոտեցումը և մեր ռացիոնալիզմը ոչ մի դեպքում չի նշանակում, որ Վրաստանը համակերպվել է բռնագրավման հետ և հրաժարվել է իր ազգային շահերից: Մեր հարաբերությունների միջև սատանա է համարվում հենց Վրաստանի տարածքային ամբողջականության հարցը: Տարածքային ամբողջականությունը ցանկացած պետության հետ հարաբերությունների անկյունաքարն է և սկզբնաղբյուրը: Հավատարիմ մնալ հենց այդ սկզբունքներին, և ելնելով դրանից, Վրաստանը կոչ է անում Ռուսաստանի Դաշնությանը մնալ կառուցողական հարթակում», -ասված է Վրաստանի նախագահի վարչության հայտարարությունում:
«Ռուսաստանը մոտակա ժամանակներս չի ծրագրում չեղյալ համարել վիզային ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար: Դրա համար կան մի քանի պատճառներ, և պատճառներից մեկն է անվտանգության հարցերը: Ինչպես հայտնի է, Ռուսաստանի նախագահն ընդարձակել է այն անձանց ցանկը, ովքեր կարող են Վրաստանի քաղաքացիներին հրավիրել Ռուսաստանի Դաշնության տարածք: Դա նշանակում է, որ ապագայում մենք տալու ենք ավելի մեծ քանակությամբ վիզաներ: Մինչդեռ, վիզային համակարգի չեղյալ հայտարարելու մասին դեռևս խոսք չկա: Դրա համար անհրաժեշտ է քայլեր կատարել», -մարտի 16-ին հայտարարել է Ռուսաստանի Արտաքին Գործերի փոխնախարարը:
Թբիլիսիի Պետական Համալսարանում արդեն ութերորդ օրն է, ինչ շարունակվում է ուսանողական բողոքը: Մարտի 16-ին ԹՊՀ-ի ռեկտորը հանդիպել է վրաց պատրիարքի հետ: «Պատրիարքին հետաքրքրում էր Համալսարանում իրադարձությունների զարգացումը: Պատրիարքն ասել է, որ երկրում սկսվել է Պահքը և կոչ է արել ուսանողներին աղոթել», -հայտարարել է ԹՊՀ-ի ռեկտորը: