Թուրքիան կոչ է արել Քադաֆիին հեռանալ իշխանությունից<br /> <br />


Թուրքիան կոչ է արել Քադաֆիին հեռանալ իշխանությունից

  • 03-05-2011 18:58:46   | Թուրքիա  |  Միջազգային
Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թաիբ Էրդողանը մայիսի 3-ին հայտարարել է, որ Լիբիայի առաջնորդ Մուհամադ Քադաֆին պետք է անմիջապես հեռանա իշխանությունից: Նրա խոսքերով, Քադաֆին անտեսել է Լիբիայում բոլոր բարեփոխումների կոչերը` նախընտրելով «արյան, արցունքի եւ դաժանություն սեփական ժողորդի նկատմամբ»: Էրդողանը գտնում է, որ Լիբիայի առաջնորդը պետք է պատմական քայլ կատարի հանուն Լիբիայի ապագայի, նրա խաղաղության եւ բարգավաճման: Նախկինում պաշտոնական Անկարան շատ ավելի հավատարիմ է եղել Քադաֆիին` առաջարկելով նրան երկրում գնալ աստիճանական վերափոխման եւ ընդդիմության հետ բանակցության: Բացի այդ Թուրքիան մինչեւ վերջին պահը ընդդիմանում էր լիբիական ռեժիմի դեմ ռազմական գործողություններին եւ որպես ՆԱՏՕ-ի անդամ երկիր դեմ էր կոնֆլիկտի մեջ իր ներքաշմանը: Մինչդեռ Թուրքիայի կողմից մշակված խաղաղ ծրագիրը Տրիպոլիում ուշադրության չարժանացավ: Դրանից հետո Թուրքիան հայտարարեց, որ փակում է իր դեսպանատունը Լիբիայում եւ սկսում է համագործակցել միջազգային կառույցների հետ` ընդունելով Բենգաիզում ընդդիմադիր Ազգային խորհուրդը որպես օրինական իշխանություն: Թուրքիան արդեն ներկայացված է Բենգազիում. այնտեղ աշխատում է նրա դիվանագետների խումբը, իսկ քաղաքի օդանավակայանը ղեկավարվում է թուրք մասնագետների կողմից:
Նոյյան տապան  -   Միջազգային