Հարցում. ԱՄՆ–ի ու Եվրոպայի տնտեսական վիճակը վատացել է


Հարցում. ԱՄՆ–ի ու Եվրոպայի տնտեսական վիճակը վատացել է

  • 22-03-2016 14:48:58   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

ԱՄՆ–ի և Եվրոպայի բնակիչները կարծում են, որ իրենց երկրների տնտեսական վիճակը վատացել է։ Դրա վկայությունն են Sputnik լրատվական գործակալության ու ռադիոյի պատվերով անցկացված հարցման արդյունքները
 
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի — Sputnik. Sputnik.Կարծիք նախագծի անցկացրած հարցումը ցույց է տվել, որ ֆրանսիացիների մեծ մասի կարծիքով (59 տոկոս) «իրենց երկրի տնտեսական վիճակը վատանում է»։ ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի բնակիչները (37 տոկոս) համաձայնել են, որ ազգային տնտեսությունն անկում է ապրում։ Հետազոտությունն անցկացրել են Populus, Forsa և Ifop ընկերությունները։
Ֆրանսիայի բնակիչները գրեթե չեն հավատում, որ երկրի տնտեսական վիճակը կլավանա, հարցվածների միայն 5 տոկոսն է կարծում, որ այն բարելավվում է, իսկ յուրաքանչյուր երրորդ քաղաքացին (33 տոկոսը) ասել է, որ որևէ փոփոխություն չի նկատում։ Դրական տեղաշարժ նկատող ամերիկացիների ու բրիտանացիների թիվը նույնպես մեծ չէ` համապատասխանաբար 34 և 38 տոկոս։
 
Գերմանացիներին առանձնապես չի մտահոգում երկրի տնտեսական վիճակը, քաղաքացիների 58 տոկոսը կարծում է, որ տնտեսական վիճակն իրենց երկրում անփոփոխ է մնացել, 22 տոկոսը մտածում է, որ այն վատանում է, և միայն 17 տոկոսն է վստահեցնում, որ իրավիճակը բարելավվում է։
 
 
 
ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում հարցումն անցկացրել է Populus խոշորագույն հետազոտական ընկերությունը 2016 թվականի փետրվարի 3-4-ն ընկած ժամանակահատվածում։ Գերմանիայում Forsa խոշորագույն ընկերության անցկացրած հարցումն անցկացվել է 2016 թվականի փետրվարի 4-8-ը։ Ֆրանսիայում հարցումն անցկացվել է 2016 թվականի փետրվարի 3-5-ը IFop ընկերության կողմից, որը Ֆրանսիայում հասարակական կարծիքի հարցումներ իրականացնող ընկերություն է։ Հարցմանը մասնակցել է 1047 քաղաքացի Մեծ Բրիտանիայից, 1004-ը` ԱՄՆ-ից, 1002-ը` Գերմանիայից, 1499-ը` Ֆրանսիայից:
«Sputnik. Կարծիք» հասարակական կարծիքի ուսումնասիրմամբ զբաղվող միջազգային նախագիծը մեկնարկել է 2015թ.-ի հունվարին։ Գործընկերը ICM Research հայտնի բրիտանական հետազոտական ընկերությունն է։
«Sputnik. Կարծիք» նախագծի շրջանակում կանոնավոր կերպով հանրային կարծիքի հարցումներ են անցկացվում Եվրոպայի երկրներում և ԱՄՆ-ում առավել ակտուալ սոցիալական և քաղաքական հարցերի շուրջ։
Sputnik-ը (sputniknews.com) լրատվական գործակալություն է և ռադիո` տասնյակ երկրներում մուլտիմեդիոն մասնաճյուղերով։ Sputnik-ն ընդգրկում է կայքեր, անալոգային և թվային ռադիոհեռարձակում, բջջային հավելվածներ և էջեր սոցցանցերում։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play