ՖԱՖ շարժման անդամների մուտքը մարզադաշտ խոչնդոտվեց (Տեսագրություն)
25-03-2016 18:58:02 | Հայաստան | Հասարակություն
ՖԱՖ շարժման անդամների մուտքը մարզադաշտ խոչնդոտվեց՝ ինչպես օրեր առաջ կանխատեսել և հայտարարել էին շարժման անդամները:
Այդ պատճառով էլ նրանք Հայաստան-Բելառուս խաղից առաջ հրավիրել էին լրատվամիջոցներին իրենց կողքին լինելու և լուսաբանելու համար: Հանրապետական մարզադաշտ մուտք գործելու ժամանակ ՖԱՖ շարժման անդամների ատրիբուտները՝ պաստառները, թմբուկները և իրենց դրոշը առգրավվել է քաղաքացիական հագուստով ինչ որ մեկի կողմից, որը չի ներկայացել: ՖԱՖ անդամները դիմեցին ոստիկաններին՝ կարգավորելու միջադեպը, սակայն նրանց կողմից որևէ գործողություններ չեն նկատվել: