Ռեալ Մադրիդը 2:1 հաշվով հաղթում է Բարսելոնային


Ռեալ Մադրիդը 2:1 հաշվով հաղթում է Բարսելոնային

  • 03-04-2016 00:43:30   | Իսպանիա  |  Սպորտ

Իսպանական Լա Լիգայի 31-րդ տուրի շրջանակներում տեղի է ունեցել 172-րդ «Էլ Կլասիկոն» Ռեալ Մադրիդի և Բարսելոնայի մասնակցությամբ: Խաղն ավարտվել է Սերուցքայինների հաղթանակով: Առաջին խաղակեսն ավարտվել է գոլազուրկ ոչ ոքի հաշվով:

Երկրորդ խաղակեսի 56-րդ րոպեին խաղի հաշիվը բացել է Բարսելոնայի ֆուտբոլիստ Պիկեն: Այնուհետև խաղի 62-րդ րոպեին հաշիվը հավասարեցրել է արքայական ակումբի հարցակվող Բենզեման: Խաղի 85-րդ րոպեին խաղադաշտում մնալով ընդամենը 10 հոգով Մադրիդի Ռեալին հաջողվել է առաջ անցնել խաղահաշվում և պահպանել հաղթական առավելությունը մինչև խաղի ավարտը: Հիշեցնենք որ այս խաղից հետո մրցաշարային աղյուսակը շարունակում է գլխավորել Բարսելոնան` 76 միավորով, իսկ Ռեալ Մադրիդը երրորդ հորիզոնականում է 69 միավորով:

Նոյյան տապան  -   Սպորտ