Վրաստանը սխալ ուղղությամբ է զարգանում. Հարցում


Վրաստանը սխալ ուղղությամբ է զարգանում. Հարցում

  • 12-04-2016 14:25:17   | Վրաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Ապրիլի 11-ին Ազգային Ժողովրդավարական Ինստիտուտը (NDI) հրապարակել է ընթացիկ տարվա փետրվար-մարտ ամիսներին Վրաստանում անցկացված սոցիալական հարցման տվյալները: Հարցմանը մասնակցել տարբեր տարիքային և սեռի պատկանելության Վրաստանի 3 900 քաղաքացի` վրացիներ, հայեր, ազերիներ:
 
Հարցման արդյունքների համաձայն` հարցվածների 39% կարծում է, որ Վրաստանը սխալ ուղղությամբ է զարգանում: 36%-ը կարծում է, որ երկիրն ընդհանրապես չի զարգանում:
Հարցված քաղաքացիների 2% համոզված է, որ երկրում ընդհանրապես որևէ տնտեսական խնդիր գոյություն չունի: 47% ասում է, որ 2012թ.-ից հետո իրենց ընտանիքների տնտեսական դրությունը բոլորովին չի փոխվել: 42%-ը համարում են, որ իրենց տնտեսական իրավիճակը վատթարացել է, իսկ 10%-ը` բարելավվել է:
Սոցիալական հարցման տվյալների համաձայն` 58%-ը հաստատում է, որ պետությունն անհրաժեշտ բարեփոխումներ չի անցկացնում: 37%-ը կարծում է, որ պետությունն իրականացնում է անհրաժեշտ բարեփոխումներ: 5%-ը պատասխան չունի:
Սոցիալական հարցումը հետաքրքիր պատկեր է գծագրել, այն առթիվ, թե քաղաքացիները ինչն են համարում ամենակարևոր և օրակարգային ազգային խնդիրը: 57%-ը` նոր աշխատատեղերի ստեղծումը, 35%-ը` սննդամթերքի գների աճը, 30%-ը` աղքատությունը երկրում, 26%-ը` ցածր թոշակները, 23%-ը` երկրի տարածքային ամբողջականությունը, 18%-ը` ցածր աշխատավարձերը, 18%-ը` բժշկական ծառայությունների սպասարկումը, 13%-ը` կրթության մակարդակը, 12%-ը` Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցը, 11%-ը մարդու իրավունքների պաշտպանությունը, 9%-ը` արդարության վերականգնումը, 6%-ը` Վրաստանի մուտքը ՆԱՏՕ, 6%-ը` արդար ընտրությունների անցկացումը, 5%-ը խոսքի ազատությունը, 4%-ը հանցագործության մակարդակը, 3%-ը` Վրաստանի անդամակցությունը Եվրամիությանը, 2%-ը սեփականության իրավունքի հարցը, 2%-ը` դատական համակարգի դրությունը: Հարցվածների կարծիքով ամենաքիչ կարևոր հարցերն են փոքրամասնությունների իրավունքներին վերաբերող հարցերը` 1% և մամուլի ազատության հարցը` 1%:
Հարցվածների 47%-ը կարծում է, որ Վրաստանի հիմնական սպառնալիքն է Ռուսաստանը: 8%-ը կարծում է, որ Վրաստանի համար սպառնալիք է ներկայացնում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը: 7%-ը կարծում է ԱՄՆ-ն, 5%-ը համոզված է, որ Վրաստանի համար սպառնալիք է Թուրքիան, 2%-ը` ՆԱՏՕ-ն, իսկ հարցվածների 1%-ը սպառնալիք են համարում Հայաստանը և Եվրամիությունը: Հարցվածների 27%-ը չցանկացավ պատասխանել Վրաստանի համար որ երկիրն է հիմնական սպառնալիք համարվում հարցին: Հարցմանը մասնակցել տարբեր տարիքային և սեռի պատկանելության Վրաստանի 3 900 քաղաքացի` վրացիներ, հայեր, ազերիները:
Հարցվածների մեծամասնությունը հայտարարել է, որ իրենց ընտանիքների ամսական եկամուտը չի գերազանցում 400 լարին: Հարցվածների 20%-ի եկամուտը կազմում է 260 լարի, իսկ 18%-ը ստանում է 800 լարի: Հարցման տվյալների համաձայն` կան նաև այնպիսի քաղաքացիներ, որոնք հայտարարում են, որ իրենց ընտանիքների ամսական եկամուտը չի գերազանցում 150 լարին: NDI-ի հարցին` «շտապ անհրաժեշտության դեպքում կարո՞ղ եք արդյոք 300 լարի հայթայթել», հարցվածների 65%-ը բացասաբար է պատասխանել, իսկ 31%-ը դրական:
Հարցված քաղաքացիների 65%-ը իրեն գործազուրկ է համարում, որոնցից 43%-ը աշխատանք է փնտրում, 23%-ը թոշակառուներ են և աշխատանք չեն փնտրում, 10%-ը գործազուրկ է, բայց տվյալ պահին աշխատանք չի փնտրում: Գործազուրկների 8%-ը տնային տնտեսուհիներ են, 4%-ը` ուսանողներ: Հետաքրքիր է, որ թոշակառուներից ընդամենը 2%-ը կցանկանար աշխատանք գտնել:
«Վերջին տարիների ընթացքում Վրաստանում աճել է ուղղակի արտասահմանյան ներդրումների ծավալը: 2014թ. հաստատվել է Վրաստանում կատարված ներդրումների 80%-անոց աճ: Ներդրումների ծավալը կազմել է 1 750 000 000 դոլար», -ապրիլի 11-ին հայտարարել է Վրաստանի վարչապետը:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը