Ուկրաինայից Հայաստան է արտաքսվել «օրենքով գող» Ռաֆիկ Ամոյանին (տեսանյութ)


Ուկրաինայից Հայաստան է արտաքսվել «օրենքով գող» Ռաֆիկ Ամոյանին (տեսանյութ)

  • 12-04-2016 16:10:00   | Հայաստան  |  Հասարակություն



Կիևում ուժայինների կողմից ձերբակալվել է «Ռաֆիկ Երևանսկի» մականվամբ «օրենքով գող»-ը: korrespondent.net-ի փոխանցմամբ` տեղի ոստիկանությունը տեղեկացրել է, որ «օրենքով գողը» բանտում անցկացրել է 21 տարի` պատիժ կրելով կողոպուտի, խուլիգանության, զենքի և թմրանյութերի հետ կապված ապօրինի գործողությունների համար:
 
1999 թվականին գողական ավանդույթների պահպանման համար քաղաքացի Ամոյանը ստացել է «օրենքով գողի» կարգավիճակ, իսկ կրիմինալ շրջանակներում հայտնի է որպես «Ռաֆիկ Երևանսկի»: Ամոյանը Մոսկվայում սպանված «օրենքով գող» Ասլան Ուսոյանի (մականվամբ Դեդ Հասան) բարեկամը: «Ռաֆիկ Երևանսկին» Ուկրաինա է ժամանել մի քանի օր առաջ` փորձելով վերահսկողություն սահմանել  դատախազության վրա, որի ակտիվ մասնակիցներ են համարվում կովկասյան շրջանի ներգաղթյալները: 
Ապրիլի 11-ին Ուկրաինայի պետական միգրացիոն ծառայությունը հինգ տարով արգելել է Ամոյանին մուտք գործել երկրի տարածք: Այդ նույն օրը նա ժամանել է Հայաստան: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play