Ռուսաստանը Ղրիմում շահագործման է հանձնել էներգետիկ կամուրջի երրորդ թելը


Ռուսաստանը Ղրիմում շահագործման է հանձնել էներգետիկ կամուրջի երրորդ թելը

  • 14-04-2016 18:29:26   | Ռուսաստան  |  Հասարակություն

Ռուսաստանը Ղրիմում շահագործման է հանձնել էներգետիկ կամուրջի երրորդ թելը: korrespondent.net-ի փոխանցմամբ` այդ մասին հայտարարել է ՌԴ-ի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը: 
 
Ըստ նրա` էներգետիկ կամուրջի նոր թելը հնարավորություն կտա թերակղզում լրացնել էլեկտրաէներգիայի պակասը, որն առաջացել է այս տարվա հունվարի 1-ից, երբ թերակղզում հրաժարվեցին ուկրաինական էլեկտրականությունից: 
Ա. Նովակի խոսքերով` այսօրվանից թերակղզի մատակարարվող էլեկտրաէներգիան կազմում է 600 մգվ, ինչը բավարար է Ղրիմի բնակիչների կարիքները հոգալու համար: 
Նա նաև տեղեկացրել է, որ երկու-երեք շաբաթվա ընթացքում շահագործման կհանձնվի ևս մեկ թել, որն ամբողջությամբ կծածկի Ղրիմի բնակիչների էլեկտրականության պահանջարկն ամռան ընթացքում: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play