Թբիլիսիում ձերբակալվել են Հայաստանի 3 քաղաքացներ, որոնք փորձել են վաճառել ռադիոակտիվ նյութ


Թբիլիսիում ձերբակալվել են Հայաստանի 3 քաղաքացներ, որոնք փորձել են վաճառել ռադիոակտիվ նյութ

  • 19-04-2016 12:25:24   | Վրաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Թբիլիսիի Պետական Համալասրանի ռեկտորը պաշտոնաթող է եղել:
 
Չնայած դրան` Թբիլիսիի Պետական Համալսարանում շարունակվում են ուսանողական բողոքի ցույցերը: Ուսանողները պահանջում են նաև մյուս նախապայմանների իրականացում: «Ես ծայրահեղ զարմացած էի, երբ նավթագազային կազմակերպություններին թուլատրեցին խառնվել համալսարանական հարթակին, և երբ քաղաքապետը հայտարարեց, որ իբրև թե այդ ամենը օրենքի շրջանակներում է, և դա անում են կառավարական մարմինների անհատ ներկայացուցիչները: Վերջին ժամանակներս համալսարանում տեղի ունեցող իրադարձություններին մասնակցություն ունեցան մի շարք կառավարական մարմիններ` քաղաքապետարանը, տնտեսության նախարարությունը…. Չեմ կարծում, որ նախարարներն անմիջականորեն ներքաշված էին գործընթացներում, բայց կառավարության գծով որոշակի լոբբինգ, այնուամենայնիվ, նկատելի էր: Այն գործընթացները, որոնք վերջին ժամանակներս ընթանում էին Պետական Համալսարանում (ուսանողների զանգվածային բողոք -խմբ.), կառավարվում էին ոչ միայն ուժային մարմինների կողմից», -ապրիլի 18-ին հայտնել է Թբիլիսիի Պետական Համալսարանի պաշտոնաթող ռեկտոր Վլադիրմիր Պապավան:
Ապրիլի 18-ին Վրաստանի Պետական Անվտանգության Ծառայությունը հայտարարել է, որ Թբիլիսիում ձերբակալվել է 6 անձ (Հայաստանի 3 քաղաքացի և Վրաստանի 3 քաղաքացի), որոնք մեղադրվում են ռադիոակտիվ (միջուկային) նյութերի անօրինական ձեռքբերման և իրացման մեջ: «Ձերբակալված անձինք փորձել են վաճառել ռադիոակտիվ նյութ` ուրան (U238) 200 000 000 դոլարով: Ձերբակալվածներից մեկի տան հետախուզման ժամանակ հայտնաբերվել է գործարանային արտադրության ուրան (U238) ռադիոակտիվ նյութի պարունակությամբ տարա: Իր ցուցանիշներով հայտնաբերված նյութին հատուկ է ռադիոակտիվ ճառագայթների ուժեղ չափաբաժին, և այն սպառնալիք է հանդիսանում շրջապատի մարդկանց առողջությանը և կյանքին: Քրեական գործ է հարուցվել ռադիոակտիվ նյութերի անօրինական ձեռքբերման և իրացման հոդվածի համաձայն: Բոլոր 6 անձինք ձերբակալված են: Հետաքննությունն անցկացնում է Պետական Անվտանգության Ծառայությանը կից հակահետախուզության վարչության գլխավոր հետաքննչական ծառայությունը», -ասված է պաշտոնական հայտարարությունում:
Վրաստանի Ազգային Բանկի տվյալների համաձայն` ապրիլի 19-ին 1 ԱՄՆ դոլարը կարժենա 2.2447 լարի, իսկ 1 եվրոն` 2.5367 լարի: Վրաստանի ազգային արժույթը շարունակում է ամրապնդվել համաշխարհային արժույթների նկատմամբ:
Վրաստանում կկառուցվի գազի պահուստ: Շինարարությունը, որը կսկվի ընթացիկ տարվա ավարտին, գնահատվում է 230-250 000 000 դոլար: Գազի պահուստի շինարարություն սկսելու իրավունքի մրցույթը հաղթել է ֆրանսիական «ՋեօՍտոկ» ընկերությունը: «Վրաստանը տարածաշրջանի միակ երկիրն է, որը չունի իր գազի պահուստը: Գազի պահուստի բացակայությունը երկրի համար խնդիրներ է ստեղծում` կապված գազամատակարարության չծրագրված դադարեցման հետ, ինչպես նաև խնդիրներ` կապված գազի օգտագործման եղանակային անհավասարակշռության հետ: Գազի պահուստը կկառուցվի Սամգորիում, գազի ակունքներից մեկում: Շինարարությունը սկսելու թույլտվությունն արդեն տրված է: Երբ պահուստը պատրաստ լինի, այնտեղ հնարավոր կլինի կուտակել 210-280 միլիոն կուբամետր գազ, ինչը Վրաստանում տարեկան օգտագործվող գազի ընդհանուր ծավալի շուրջ 15%-ն է կազմում», -ապրիլի 18-ին հայտարարել է Վրաստանի Էներգետիկայի նախարարը:
«Ուղղափառ ծնողների միություն» կազմակերպության տարածած հայտարարության համաձայն` ապրիլի 19-ին Վրաստանի Մարդու Իրավունքների Պաշտպանի գրասենյակի շենքի դիմաց բողոքի ցույց կկայանա Մարդու Իրավունքների Պաշտպանի` Ուչա Նանուաշվիլու պաշտոնաթող լինելու պահանջով: «Վրաստանի Մարդու Իրավունքների Պաշտպան Ուչա Նանուաշվիլին ոչ մի կերպ չի արձագանքում այն փաստին, որ մի քանի օր առաջ Թուրքիայի քաղաքացիները անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել վրացական ուղղափառ եկեղեցու նկատմամբ: Թուրքիայի քաղաքացիները ջարդել են Բաթումիի ուղղափառ տաճարներից մեկի ցանկապատը: Մարդու Իրավունքների Պաշտպանը ուղղափառների իրավունքների խախտմանն արձագանքելու փոխարեն, իր հաշվետվություններում հայտարարում է, որ կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչները դպրոցներում հաճախ են ենթարկվում խտրականության: Մարդու Իրավունքների Պաշտպանն ասում է, որ կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչներին այլ դպրոցականների հետ միասին կազմակերպված տանում են ուղղափառ տաճարներ, որտեղ իրենք աղոթում և ստանում են քահանայի օրհնությունը: Մարդու Իրավունքների Պաշտպանը կոչ է անում է երկրի Կառավարությանը արգելել դպրոցներին կազմակերպել էքսկուրսիաներ դեպի վանքեր», -ասված է «Ուղղափառ Ծնողների Միություն» կազմակերպության հայտարարությունում:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play