Ստամբուլում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին


Ստամբուլում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

  • 24-04-2016 17:50:46   | Թուրքիա  |  Քաղաքական

Ստամբուլի Գալաթասարայ հրապարակում 1995թ. մայիսի 27-ից հետո ամեն շաբաթ օր կազմակերպվող «Շաբաթօրյա մայրեր» անունը ստացած նստացույցի ժամանակ այս անգամ հարգանքի տուրք է մատուցվել նաև Հայոց ցեղասպանության զոհերին: Ինչպես տեղեկանում ենք ermenihaber.am լրատվական կյանքից, ցուցարարները հրապարակում ցուցադրել են 1915թ. աքսորված ու սպանված հայ մտավորականների լուսանկարները:

Այս շաբաթ նստացույցին մասնակցել են նաև Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) փոխնախագահ Սեզգին Թանրըքուլուն, հիշատակի միջոցառումներին մասնակցելու նպատակով Թուրքիայում գտնվող Հայկական բարեգործական ընդհանուր միության (AGBU) և Եվրոպական հասարակական հակառասիստական շարժման (EGAM) ներկայացուցիչները, ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Գարո Փայլանը:

Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play