ՌԴ ԱԳՆ-ն ամերիկյան զինվորականների տեղակայումը Սիրիայում որակել է անօրինական


ՌԴ ԱԳՆ-ն ամերիկյան զինվորականների տեղակայումը Սիրիայում որակել է անօրինական

  • 27-04-2016 13:28:44   | Ռուսաստան  |  Միջազգային

Ամերիկյան զինվորականների տեղակայումը Սիրիայի տարածքում անօրինական է: Interfax.ru-ի փոխանցմամբ` այդ մասին հայտարարել է ՌԴ Արտաքին գործերի նախարարությունը: 
 
ՌԴ ԱԳՆ տեղակալ Գենադի Գատիլովը լրագրողների հետ զրույցում նշել է, որ ամերիկյան զինվորականները չունեն սիրիական իշխանությունների թույլտվությունը, հետևաբար նրանց տեղակայումն ապօրինի է: 
Ավելի վաղ, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել էր, որ Սիրիա է ուղարկելու լրացուցիչ 250 ամերիկացի զինվորականների: 
Ամերիկացի նախագահի պարզաբանմամբ` այդ զորքերը չեն մասնակցելու ռազմական գործողություններում, սակայն զբաղվելու են տեղի ուժերի պատրաստությամբ և աջակցությամբ: 
Ներկա պահին Սիրայում են գտնվում ԱՄՆ-ի հատուկ ջոկատայիններից բաղկացած  50 խումբ: Ինչպես տեղեկացվում է, նրանք երկիր են ժամանել, որպեսզի  օգնեն տեղի ապստամբներին, սակայն չեն մասնակցելու ռազմական գործողություններին: 
Իսկ ԱՄՆ նախագահը բազմիցս ընդգծել էր, որ Սիրիայի ցամաքային գործողություններին  ԱՄՆ-ի ուժերի մասնակցության անհրաժեշտություն չի տեսնում: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play