Երաժշտությունը կարող է լռեցնել կրակոցներ և կասեցնել պատերազմներ. «Խաղաղություն Մոլորակին» նախագծի մասնակիցներ (Տեսագրություն)


Երաժշտությունը կարող է լռեցնել կրակոցներ և կասեցնել պատերազմներ. «Խաղաղություն Մոլորակին» նախագծի մասնակիցներ (Տեսագրություն)

  • 30-04-2016 12:00:00   | Հայաստան  |  Մամուլի սրահ




Ապրիլի 30–ին  ժամը  12.00–ին «Նոյան Տապան» լրատվական կենտրոնի մամուլի սրահում  տեղի  ունեցավ ասուլիս։ 

 
Թեման՝  «Հայաստանում մեկնարկել է «Խաղաղություն Մոլորակին» նախագիծը. նախագծի նպատակը. կազմակերպիչները. մասնակիցները և միջոցառումները»։ 
 
 Բանախոսներն են.
 
Քրիստինե Շերոյան - Հայ Երգչախմբային Դիրիժորների Ասոցիացիա ՀԿ Նախագահ (նախագծի կազմակերպիչ)
Յուստինա Դյումա - Լեհաստանի Խուրտովնիա հիմնադրամի հիմնադիր և տնօրեն 
Նատալյա Բարաբանշիկովա - Մոլդովայի "Ռապսոդիա" մանկապատանեկան երգչախմբի խմբավար:
 
Ասուլիսին պետք է մասնակցեր նաև Լեհաստանի Սիլեսյան համալսարանի «Ադ Լիբիտում» (Ad Libitum) և «Հարմոնիա» (Harmonia) կամերային երգչախմբերի խմբավար և գեղարվեստանական ղեկավար՝ Իզաբելլա Զիլեցկա-Պանեկը,  ով Սիլեսյան համալսարանի պարտադրմամբ համերգից ժամեր առաջ հրաժարվել է մեկնել Հայաստան, պատճառաբանելով որ երկիրը գտնվում է պատերազմական իրավիճակում։ Ասուլիսի ընթացքում բնախոսները այս կապակցությամբ հանդես կգան կոչ- հայտարարությամբ։ 
 
Ասուլիսին ներկա են եղել հետեւյալ լրատվամիջոցները
1.Հ2 TV
2.Արարատ TV
3.Արմենիա TV
4.NT.am
5.Aravot.am
6.Asekose.am
 
Հավելյալ տեղեկություննրի համար դիմել՝ 060-35-11-24 կամ 093-669-339 հեռախոսահամարներով՝ Մարի Պետրոսյանին։ 
 
Նոյյան տապան  -   Մամուլի սրահ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play