Իրաքում հնչած պայթյունների զոհ է դարձել 14 մարդ, իսկ մի քանի տասնյակը` վիրավորվել


Իրաքում հնչած պայթյունների զոհ է դարձել 14 մարդ, իսկ մի քանի տասնյակը` վիրավորվել

  • 02-05-2016 17:03:08   | Իրաք  |  Հասարակություն

Բաղդադում և նրա մի շարք արվարձաններում հնչած երեք պայթյունների արդյունքում զոհվել է 14 մարդ, իսկ մի քանի տասնյակը` վիրավորվել: tass.ru-ի փոխանցմամբ` մինապատ ավտոմեքենան պայթել է Բաղդադի հարավում` Սադիա շրջանում, արդյունքում զոհվել է 11 մարդ, իսկ վիրավորվել 30-ը: Մեքենայում տեղադրված պայթուցիկը հեռակառավարմամբ գործի է դրվել այն ժամանակ, երբ մոտակայքով անցել է հազարավոր շիա մահմեդականների երթը: Վերջիններս ուղևորվելիս են եղել Բաղդադի հյուսիսում գտնվող «Ոսկյա մզկիթ», որտեղ գտնվում է 7-րդ շիա իմամի գերեզմանոցը: 
 
Երկրորդ ռումբը պայթել է Բաղդադից 25 կմ հեռավորությամբ գտնվող Տարմիա քաղաքում, որտեղ ահաբեկչության զոհ է դարձել երկու մարդ, ևս վեցը վիրավորվել են: 
Երրորդ պայթուցիկն աշխատել է Բաղդադից 30 կմ հեռավորությամբ գտնվող Հալիս քաղաքում, որտեղ զոհվել էր մեկ մարդ, իսկ երկուսը` վիրավորվել: 
Նշվում է, որ առայժմ հայտնի չէ, թե որ ահաբեկչական խմբավորումն է իրականացրել պայթյունները, սակայն հայտնի է, որ շիա մահմեդականների նկատմամբ հաճախակի ահաբեկչություններ իրականացնում են «Իսլամական պետության» զինյալները: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play