Ռուսաստանը չի պատրաստվում զեղչել Բելառուսին տրամադրվող գազի գինը


Ռուսաստանը չի պատրաստվում զեղչել Բելառուսին տրամադրվող գազի գինը

  • 13-05-2016 18:16:26   | Ռուսաստան  |  Միջազգային

Ռուսաստանը չի պատրաստվում Բելառուսին տրամադրվող գազը զեղչել: gazeta.ru-ի փոխանցմամբ` այդ մասին հայտարարել է ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը:  Նա նշել է, որ առայժմ նման մտադրություններ չկան: 
 
Նախօրեին Բելառուսի Էներգետիկայի նախարարությունում հայտարարել էին, որ ցանկանում են երկու անգամ կրճատել ռուսական գազի գինը: Գերատեսչության ղեկավարի կարծիքով` երկիր մատակարարվող ռուսական գազի արդարացի գինը 1000 կիլոմետր խորանարդ գազի համար կազմում է 73 դոլար, այսինքն` երկու անգամ ավելի ցածր ներկա սակագնից: 
ՌԴ Էներգետիկայի նախարարության տվյալներով` Բելառուսի  ընթացիկ պարտքը ռուսական «Գազպրոմ»-ի առջև 2016 թվականի հունվարից մինչև ապրիլ կազմում է 125 մլն-ից ավելի: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play