ՆԱՏՕ-ն հավանական չի համարել Ռուսաստանի հետ հնարավոր պատերազմը


ՆԱՏՕ-ն հավանական չի համարել Ռուսաստանի հետ հնարավոր պատերազմը

  • 16-05-2016 15:28:23   |   |  Միջազգային

ՆԱՏՕ-ի համատեղ ուժերի աշխատակազմի ղեկավար Սալվադոր Ֆարինան հայտարարել է,  Բալթյան տարածաշրջանում Ռուսաստանի վտանգավոր վարքը կարող է պատճառ դառնալ որոշ միջադեպերի, սակայն լայնամասշտաբ պատերազմի հավանականությունն այդքան էլ մեծ չէ: Interfax.ru-ի փոխանցմամբ` Ս. Ֆարինան նշել է, որ առայժմ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականություն չի տեսնում: 
 
«Մենք չենք ցանկանում զբաղվել էսկալացիայով: Այն, ինչ մենք անում ենք, դա պաշտպանություն և զսպում է»,- նշել է իտալացի գեներալը: 
Վերջին ամսվա ընթացքում ռուսական կործանիչները մի քանի անգամ ուղեկցել են Բալթյան ծովով թռչող ամերիկյան ռազմական ինքնաթիռներին: 
Ամերիկացի զինվորականները հաստատում են, որ գաղտնալսումները կատարվել են ոչ անվտանգ կերպով:
Բացի այդ, վերջերս ռուսական  "Су-24" կործանիչները մի քանի անգամ թռչել են Քլայպեդու ուղևորվող ամերիկյան USS Donald Cook հակահրթիռային կործանիչի հարևանությամբ: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play