Հունիսի 15-ից իր աշխատանքը վերսկսվելու է Երևան-Բաթումի-Երևան երթուղում գործող «Արմենիա» ֆիրմային գնացքը


Հունիսի 15-ից իր աշխատանքը վերսկսվելու է Երևան-Բաթումի-Երևան երթուղում գործող «Արմենիա» ֆիրմային գնացքը

  • 08-06-2016 14:45:11   | Հայաստան  |  Հասարակություն

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Երևան-Բաթումի-Երևան երթուղում գործող «Արմենիա» ֆիրմային գնացքը կվերսկսի իր աշխատանքը հունիսի 15-ից: 
Տոմսերը վաճառվում են Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Արմավիրի կայարանների տոմսարկղերում, ինչպես նաև ՀԿԵ կայքում՝ www.ukzhd.am:   
 
Հայաստանի մայրաքաղաքից գնացքը մեկնելու է ամեն օր՝ ժամը 15:30-ին: Երևանից Բաթումի ուղևորությունը տևում է 15 ժամ 40 րոպե, իսկ հետադարձ ճանապարհը՝ 15 ժամ 50 րոպե: 
Անցած տարվա հետ համեմատ տոմսերն էժանացել են մոտ 20%-ով. այժմ գները տատանվում են 9 850 դրամից մինչև 25 760 դրամի սահմաններում՝ կախված վագոնի կարգից: 
Ֆիրմային գնացքի վագոնները համապատասխանում են տեխնիկական, սանիտարահիգիենիկ նորմերին և անվտանգության պահանջներին: Բարձր հարմարավետությամբ կուպեներում և ննջավագոններում ուղևորներին անվճար տրամադրվում է Wi-Fi կապ: 
ԱՊՀ երկրների Երկաթուղային տրանսպորտի հարցերով խորհրդի տնօրինությունը Երևան-Բաթումի-Երևան միջազգային գնացքին շնորհել է «ֆիրմային» կարգավիճակը և «Արմենիա» անվանումը մայիսին:
 

«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է«Ռուսականերկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի` կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:

 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play