Ի նշան համերաշխության Օռլանդոյում զոհվածների` Էյֆելյան աշտարակը լուսավորվելու է ԼԳԲՏ դրոշի գույներով


Ի նշան համերաշխության Օռլանդոյում զոհվածների` Էյֆելյան աշտարակը լուսավորվելու է ԼԳԲՏ դրոշի գույներով

  • 13-06-2016 14:53:42   | Ֆրանսիա  |  Հասարակություն

Էյֆելյան աշտարակը հունիսի 13-ի գիշերը լուսավորվելու է ԼԳԲՏ համայնքի դրոշի գույներով` ի նշան համերաշխության ամերիկյան Օռլանդոյի գիշերային ակումբում հնչած կրակոցների զոհերի և վիրավորների:
 
gazeta.ru-ի փոխանցմամբ` այդ մասին իր թվիթերյան էջում գրել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն: Վերջինս նշել է, որ Փարիզն Օռլանդոյի հետ է: Նա նաև հաղորդել է, որ Փարիզի քաղաքապետարանի շենքի վրա բարձրացվելու են ԼԳԲՏ շարժման, ինչպես նաև ԱՄՆ-ի դրոշները: 
Փարիզյան խորհրդի անդամները մեկ րոպե լռությամբ հարգել են վերոնշյալ գիշերային ակումբում զոհված հիսուն մարդու հիշատակը: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play