«Փառքի և խոնարհումի ապրիլ» գրական-երաժշտական երեկո` նվիրված ապրիլյան զոհերի հիշատակին (Տեսանյութ եւ լուսանկարներ)


«Փառքի և խոնարհումի ապրիլ» գրական-երաժշտական երեկո` նվիրված ապրիլյան զոհերի հիշատակին (Տեսանյութ եւ լուսանկարներ)

  • 15-06-2016 18:07:17   | Հայաստան  |  Մշակույթ



«Վիվարտ» մշակութային հասարակական կազմակերպությունը և  Օ. Օքրոյանի անվան երրորդ գրադարանը հունիսի 14-ին Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ուսանողական թատրոնում  «Արցախը մենք ենք» խորագրի ներքո կազմակերպել էին «Փառքի և խոնարհումի ապրիլ» գրական-երաժշտական երեկոն` ի հիշատակ ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի:
 
«Վիվարտ» մշակութային ՀԿ հիմնադիր նախագահ, «Հայդուկ» կամավորական ջոկատի անդամ Վարդուհի Գասպարյանը  «Նոյյան Տապան»-ի թղթակցի հետ զրույցում  նշեց, որ ինքն  առաջնագիծ հաճախ է գնում եւ ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ  թույլտվություն է խնդրել պատկան մարմիններին Թալիշ մեկնելու և զինվորներին ֆիզիկապես աջակցելու համար: Ի դեպ` այդ ընթացքում Վ. Գասպարյանն աշխատել է իր հաջորդ գրքի վրա:    
«Նման միջոցառում կազմակերպելով` նպատակ ունենք ոչ միայն հիշել ու խոնարհվել մեր անմահացած զինծառայողների հիշատակի առջև, այլև ուշադրության արժանացնել առաջնագծում հայրենիքի սահմաններն անառիկ պահող հայորդիներին: Հպարտ եմ, որ միջոցառման ներկաների շարքերում ոչ միայն ազատամարտիկներ են, գնդապետներ, առյուծածին մայրեր, այլ նաև հենց Թալիշում այդ օրերին վիրավորված սպաներ ու զինվորներ»,- ընդգծեց Վ. Գասպարյանը:
Տեղեկացնենք, որ միջոցառմանն իրենց գեղեցիկ կատարումներով հանդես եկան երգիչ-դերասան Պապ Իսպիրյանը, «Դեժա-Վյու» պարային համույթը, Դալիթան և Թաթուլ Համբարձումյանը, հեղինակ-կատարող Արման Կարապետյանը, ասմունքող-հաղորդավար Աննա Գարեգինյանը, «Փոքր Մհեր» կրթահամալիրի Հայկազունները եւ այլոք:
 
 Մերի Հունանյան, «Նոյյան Տապան»
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play