«Թալիշցին այսօր անորաշության մեջ է». Ռոզա Խաչատրյան (Տեսագրություն)


«Թալիշցին այսօր անորաշության մեջ է». Ռոզա Խաչատրյան (Տեսագրություն)

  • 18-06-2016 12:00:00   | Հայաստան  |  Մամուլի սրահ



Հունիսի 18-ին ժամը 12.00–ին «Նոյյան Տապան» Լրատվական կենտրոնի մամուլի սրահում  տեղի ունեցավ ասուլիս՝ թալիշցիների մասնակցությամբ։ 
 
Թեման՝ «Թալիշն ու թալիշցին այսօր և 24 տարի առաջ (1992թ. հունիսի 16).  գյուղի  դերը և պաշտպանությունը. տեղահանված բնակչության  ճակատագիրը. Գյուղին և բնակչությանը  աջակցելու հնարավոր միջոցները»։
 
Բանախոսներն են՝
 
Մելիտա Խալափյան – «Թալիշ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ. Երևանի մենեջմենթի համալսարանի ռեկտոր տնտեսագիտական գիտությունների թեկնածու
 
Միքայել Ապրեսյան - «Թալիշ» հիմնադրամի գործադիր տնօրեն. «Թալիշի» մարտական ջոկատի հրամանատար. Պահեստազորի փոխգնդապետ 
 
Էդուարդ Պոլատով - «Թալիշ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ. ՀՀ և ԼՂՀ հույների «Պատրիդա» կազմակերպության նախագահ. ՀՀ հանրային խորհրդի անդամ 
 
Ռոզա Խաչատրյան – Թալիշ գյուղի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի
 
Սամվել Մկրտչյան -  Ազատամարտիկ. պահեստազորի փոխգնդապետ 
 
Ասուլիսին «Թալիշ» հիմնադրամը հանդես կգա նաև  «Թալիշ» գումարտակի կազմավորման նախաձեռնությամբ։ 
 
 
Կոչ՝ «Թալիշ» գումարտակի կազմավորման
 
 
ԼՂՀ Մարտակերտի  Թալիշ գյուղի  սահմանները ամրացնելու և  դրանք անառիկ դարձնելու նպատակով որպես «Թալիշի» մարտական ջոկատի հրամանատար կոչ եմ անում բոլոր թալիշցիներին, իմ մարտական ընկերներին և բոլոր նրանց՝ ում համար թանկ է Թալիշի ճակատագիրը միանալ մեզ  և կազմավորել Թալիշ  գումարտակ՝ ՀՀ ՊՆ-ի հովնու ներքո։
 
Գումարտակի կազմավորման նպատակն է՝  պաշտպանել Թալիշի սահմանային գոտիները և անհրաժեշտության դեպքում մասնակցել Թալիշում ծավալված մարտական գործողություններին։
 
Ցանկացողները անդամագրման համար անձնագրերով և զինգրքույկներով  կարող են  հունիսի 13-ից  ժամը 17.00-20.00-ն  ներկայանալ «Նոյյան Տապան» լրատվական գործակալություն (Իսահակյան 28. 3-րդ հարկ)։ 
 
Հարցերի դեպքում դիմել 094-47-34-31 հեռախոսահամարով
Միքայել Ապրեսյանին - «Թալիշ» հիմնադրամի գործադիր տնօրեն. «Թալիշի» մարտական ջոկատի հրամանատար.
Պահեստազորի փոխգնդապետ 
 
Կամ
055-667-389 հեռախոսահամարով
Սամվել Մկրտչյանին  -  Ազատամարտիկ. պահեստազորի փոխգնդապետ 
 
 
 
 
 
 
 
Հավելյալ տեղեկությունների համար դիմել՝ 060-35-11-24 կամ 093-669-339 հեռախոսահամարներով՝ Մարի Պետրոսյանին։
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամուլի սրահ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play