Չիլիյի մայրաքաղաքում օդի աղտոտվածության պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել


Չիլիյի մայրաքաղաքում օդի աղտոտվածության պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել

  • 27-06-2016 12:54:15   | Չիլի  |  Հասարակություն

Չիլիյի մայրաքաղաք Սանտյագոյում օդի աղտոտվածության պատճառով երկուշաբթի օրվանից արտակարգ դրություն է հայտարարված: Interfax.ru-ի փոխանցմամբ` այդ ռեժիմի պատճառով քաղաքից դուրս կթուլյատրվի գալ այն մեքենաներին, որոնց համարները կոնկրետ թվերով կսկվեն:
 
Ակնկալվում է, այդ որոշումը կազդի քաղաքի 40 տոկոս ավտոտերերի վրա, որոնց բաժին է ընկնում 1,9 մլն ավտոմեքենա: 
Բացի այդ, քաղաքային իշխանությունների հրամանով դադարեցվել է 2,5 հազար ընկերությունների գործունեություն, ինչպես նաև լիակատար արգելք է  դրված փայտե ջեռուցիչների օգտագործման վրա: 
Խորհուրդ է տրվել ձեռնպահ մնալ բացօթյա սպորտային միջոցառումների անցկացումից :  Արտակարգ դրությանը նախորդել էր նախնական արտակարգ իրավիճակի ռեժիմը: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play