Զինյալների հետ բախումների արդյունքում չորս իրանցի սահմանապահներ են զոհվել


Զինյալների հետ բախումների արդյունքում չորս իրանցի սահմանապահներ են զոհվել

  • 06-07-2016 19:08:56   | Իրան  |  Հասարակություն

Չորս իրանցի սահմանապահներ են զոհվել Սիստան և Բելուջիստան նահանգներում զինյալների հետ տեղի ունեցած բախումների ընթացքում: tass.ru-ի փոխանցմամբ` այդ մասին հայտնում է IRNA տեղեկատվական գործակալությունը:
 
Վերջինիս տվյալներով` սահմանապահ դիրքի հերթափոխը Պակիստանի հետ սահմանակից  Ջակիգուր շրջանում անհայտ զինվանց անձանց կողմից հայտնվել է շրջափակման մեջ:  Զինված բախման արդյունքում մի քանի հարձակվողներ սպանվել և վիրավորվել են, սակայն չի հստակեցվել սպանված զինյալների թիվը: 
Իրանի հարավ-արևելքում գործում է ծայրահեղական «Ջեյշ ալ-Ադլ» խմբավորումը, որն ստեղծվել է 2012 թվականին և դարձել է իրանական անվտանգության ուժերի կողմից մասնատված սունի խմբավորման իրավահաջորդը: 
«Ջեյշ ալ-Ադլ» խմբավորման զինյալներն իրականացրել են մի շարք հնչեղ հանցագործություններ, այդ թվում իրանցի զինծառայողների և սահմանապահների առևանգումը և սպանությունը: 
Հունիսի 13-ին Իրանի Իսլամական հանրապետության հատուկ ծառայությունները հաղորդել են, որ վերոնշյալ երկու նահանգներում անցկացված հակաահաբեկչական գործողություններ են իրականացվում, որի շրջանակներում զոհվել է մեկ ոստիկան և ոչնչացվել է  «Ջեյշ ալ-Ադլ» բխմբավորման հինգ զինյալներ: Վերջիններիս մոտ հայտնաբերվել է մեծ քանակությամբ պայթուցիկ նյութեր, որը վկայել է Իրանի տարածքում դիվերսիա իրականացնելու ծրագրերի մասին: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play