ԱՄՆ-ն Լատվիայի պաշտպանությունը կհզորացնի հինգ Black Hawk ուղղաթիռներով


ԱՄՆ-ն Լատվիայի պաշտպանությունը կհզորացնի հինգ Black Hawk ուղղաթիռներով

  • 13-07-2016 13:50:30   | Լատվիա  |  Միջազգային

Լատվիայի Լիելվարդեյում գտնվող ռազմաօդային ուժերի բազա չորեքշաբթի և հինգշաբթի կտեղափոխվեն ամերիկացի զինծառայողներ և ԱՄՆ-ի ռազմաօդային ուղղաթիռներ: 
 
Interfax.ru-ի փոխանցմամբ` այդ մասին հայտնել են Լատվիայի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունից:
Հաղորդագրության համաձայն` «Ուժեղ Եվրոպա» նախաձեռնության աջակցության և «Ատլանտյան ինքնորոշման» գործողության շրջանակներում Լատվիա են ժամանել 60-ից ավելի զինվորներ ԱՄՆ-ի բանակի ավիացիոն գնդի 501-րդ գումարտակից և հինգ Black Hawk ուղղաթիռներ: 
Ամերիկացի զինվորները մարզվելու են ազգային զինված ուժերի զինծառայողների հետ համատեղ և մասնակցելու են միջազգային զորավարժությունների:  Լատվիայում նախորդ ռոտացիայի շրջանակներում մասնակցել են ամերիկյան վեց ուղղաթիռներ և 70-ից ավելի զինվորներ: 
«Ատլանտյան ինքնորոշում»  գործողության շրջանակներում ադաժյան բազայում գտնվել է շուրջ 200 զինծառայող, ինը Abrams տանկ, հինգ  Bradley զրահամեքենա և երկու ռազմական տեխնիկա: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play