Խստորեն դատապարտում ենք Նիսում իրականացված հարձակումը. ՀՀ ԱԳՆ


Խստորեն դատապարտում ենք Նիսում իրականացված հարձակումը. ՀՀ ԱԳՆ

  • 15-07-2016 11:55:47   | Ֆրանսիա  |  Միջազգային

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Ֆրանսիայի Նիս քաղաքում իրականացված հարձակումը:
 
«Խստորեն դատապարտում ենք Նիսում իրականացված հարձակումը: Մեր ցավակցությունն ենք հայտնում զոհերի հարազատներին»,-ասվում է ՀՀ ԱԳՆ Facebook-ի էջում։
 
Հիշեցնենք, որ Նիցցայում ահաբեկչություն է տեղի ունեցել. բեռնատար ավտոմեքենան մխրճվել է Նիցցայի Անգլիական լողափում և կրակ բացել մարդկանց վրա: Զոհերի թիվը այս պահին հասնում է 80-ի, վիրավոր է ավելի քան 120 մարդ: Բեռնատարը մարդկանց ամբոխի միջով անցել է երկու կիլոմետր մինչև ոստիկանությունը վնասազերծել է վարորդին:
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play