Ամառային 31-րդ օլիմպիական խաղերում Հայաստանը կներկայանա 33 մարզիկով


Ամառային 31-րդ օլիմպիական խաղերում Հայաստանը կներկայանա 33 մարզիկով

  • 18-07-2016 18:30:45   | Հայաստան  |  Սպորտ

Հայտնի են 2016 թվականի օգոստոսի 5-ից 21-ը Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում անցկացվող 31-րդ ամառային օլիմպիական խաղերի Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող մարզիկների անունները:
 
Մեր երկրի պատիվը պաշտպանելու են 33 մարզիկներ, ինչպես նաև պահեստայի համարվող 2 ծանրորդ: Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչները հանդես են գալու 9 մարզաձևերում՝ հունա-հռոմեական ըմբշամարտ՝ 4 մարզիկ, ազատ ոճի ըմբշամարտ՝ 4 մարզիկ, սպորտային մարմնամարզություն՝ 3 մարզիկ, բռնցքամարտ՝ 5 մարզիկ, աթլետիկա՝ 6 մարզիկ, ծանրամարտ՝ 7 մարզիկ, ձյուդո՝ 1 մարզիկ:
 
Մարզիկներից 30-ը Ռիո դե Ժանեյրոյի խաղերին մասնակցում են անձնական ցուցանիշներով ձեռք բերված վարկանիշներով: ՀՀ օլիմպիական հավաքականի կազմում ընդգրկվել են նաև սպիտակ քարտով հադես եկող հրաձգություն (1 մարզիկ) և լող (2 մարզիկ) մարզաձևերի ներկայացուցիչներ: 
 
Կից ներկայացնում ենք մարզիկների անունները:
Նոյյան տապան  -   Սպորտ