Մահացել է բանաստեղծ Դավիթ Հովհաննեսը


Մահացել է բանաստեղծ Դավիթ Հովհաննեսը

  • 19-07-2016 13:35:13   | Հայաստան  |  Մշակույթ

Այսօր առավոտյան մահացել է բանաստեղծ Դավիթ Հովհաննեսը:  Այս ասին հայտնում  են Հայաստանի գրողների միությունից:
 
 
Կենսագրություն
 
Դավիթ Հովհաննես (Դավիթ Հրաչյայի Հովհաննիսյան) (1945, փետրվարի 17, Երևան - 2016, հուլիսի 17), հայ բանաստեղծ, թարգմանիչ: ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ (2010):
 
ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հրաչյա Հովհաննիսյանի որդին է, դերասանուհի Թամար Հովհաննիսյանի եղբայրը:
 
Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: Աշխատել է Հայաստանի պարբերական մամուլում, «Հայֆիլմ» կինոստուդիայում, անտիկ և արտասահմանյան գրականության պատմություն է դասախոսել Հայաստանի մի շարք բուհերում: 1975 թվականից Հայաստանի Գրողների միության անդամ է: 1980-1990 թթ. հայկական հեռուստատեսությունում վարել է «Նորք» ամենամսյա գրական հանդեսը:
 
Եղել է «Արևիկ» հրատարակչության տնօրենների խորհրդի նախագահը, 1999-2003 թթ.՝ ՀՀ Ազգային Ժողովի 2-րդ գումարման պատգամավոր:
 
Գրել սկսել է վաղ պատանեկան տարիքից, 1965 թվականից տպագրվել է: Հեղինակել է շուրջ 25 բանաստեղծական, մանկական և թարգմանական ժողովածուներ, հրապարակախոսական և քննադատական հոդվածներ, էսսեներ, ռադիոպիես (ռուսերեն), թարգմանական գրքեր (ռուսերենից և անգլերենից): Հայտնի են «Մեզանից հետո ուժեղ ու հաղթանդամ», «Քաղաքային ձմեռ», «Հավերժական հայը» և այլ բանաստեղծություններ:
 
Թարգմանել է աֆրո-ասիական, մերձբալթյան, ռուս, ուկրաինացի, ամերիկյան դասական բանաստեղծներից: Ռուսերենով և անգլերենով թարգմանաբար լույս են տեսել նրա բանաստեղծական երեք ժողովածուները, ծավալուն շարքերով մշտապես ներկայացվել է հայ պոեզիայի օտարալեզու անթոլոգիաներում[2][3]:
 
 
Դավիթ Հովհաննեսը նաև հասարական-քաղաքական գործունեությամբ է զբաղվել և 1999-2003 թթ եղել է ՀՀ Ազգային Ժողովի 2-րդ գումարման պատգամավոր:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play