Էրդողանի որդու նկատմամբ Իտալիայում սկսված հետաքննությունը բացասաբար կանդրադառնա երկու երկրների հարաբերությունների վրա


Էրդողանի որդու նկատմամբ Իտալիայում սկսված հետաքննությունը բացասաբար կանդրադառնա երկու երկրների հարաբերությունների վրա

  • 02-08-2016 15:45:15   | Թուրքիա  |  Միջազգային

Թուրքիայի նախագահի որդու նկատմամբ հետաքննությունը, որն իրականացնում է իտալական Բոլոնյա քաղաքի դատախազությունը փողեր լվանալու կասկածանքով, կարող է բացասաբար անդրադառնալ երկու երկրների միջև հարաբերությունների վրա: tass.ru-ի փոխանցմամբ` այդ մասին Rai News 24-ի հետ հարցազրույցում նշել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիբ Էրդողանը: 
 
Վերջինս հայատարարել է, որ Բոլոնյայում իր տղայի նկատմամբ իրականացվող հետաքննության պատմությունը կարող է դժվարեցնել հարաբերությունները Իտալիայի հետ: Վերջինիս Էրդողանը հորդորել է զբաղվել սեփական մաֆիայով: 
Նշենք, որ փետրվարին հայտնի էր դարձել, որ Բոլոնյայի դատախազությունը սկսել է հետաքննություն իրականացնել Բիլալ Էրդողանի նկատմամբ, ով իտալական քաղաք է ժամանել Ջոնս Հոպկինսի համալսարանում դիսերտացիա գրելու համար: Հետաքննություն սկսելու պատճառ է դարձել թուրք գործարար, ընդդիմադիր գործիչ, Ֆրանսիայում աքսորի մեջ ապրող  Մուրադ Հական Հուզանի հայտարարությունը: 
Բիլալ Էրդողանի շահերը պաշտպանող փաստաբան Մասիմիլյանո Աննետի խոսքերով` Էրդողանը Իտալիա է տեղափոխել մեծ քանակությամբ գումար, որոնք  ապօրինի գործունեության արդյունք են: Մասնավորապես, ԶԼՄ-ները հաստատել են, որ Բիլալ Էրդողանը խոշոր երկամուտներ ստանում է նավթի ապօրինի վաճառքից, այդ թվում նաև ահաբեկիչների հետ, մինչդեռ Էրդողանի ընտանիքը բազմիցս հերքել է այդ մեղադրանքները: Այնուամենայնիվ, մարտին պարզ է դարձել, որ Բիլալն ընտանիքի հետ լքել է Իտալիան, սակայն նրա նկատմամբ գործը բաց է մնում: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային