Կոստանյանը պատրաստ չէր, դրա համար հրաժարվեց պաշտոնից.Իրավապաշտպան


Կոստանյանը պատրաստ չէր, դրա համար հրաժարվեց պաշտոնից.Իրավապաշտպան

  • 04-08-2016 18:09:59   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հրաժարականը նշանակում է, որ այս համակարգն այլևս ի վիճակի չէ մարսել առկա խնդիրների ծավալը: Lragir.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց իրավապաշտպան Արթուր Սաքունցը:

 

«Սա նշանակում է, որ իշխանությունը, հանձինս իր իրավապահ մարմինների, այլևս ի վիճակի չէ լուծելու խնդիրներն իր՝ մինչ այժմ դրսևորած գործելակերպով և մեթոդներով», -  ասաց Սաքունցը:

 

Նա նշում է, որ հույս չկա, թե այս օրերին իրավապահ համակարգում կատարվող պաշտոնանկությունները միտված են համակարգում իրապես փոփոխություններ կատարելուն: «Սրանք ստիպված փոփոխություններ են, ավելի շատ ոչ թե Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ, այլ համակարգը ճնշմանը չի դիմանում»,- նշեց նա:

 

Իրավապաշտպանի խոսքով՝ Սերժ Սարգսյանի պահանջների կատարման տեսակետից առաջիկայում ավելի կարծրացած և ավելի կացնային կադրեր են պետք լինելու՝ ելնելով այն տրամաբանությունից, որը նա ներկայացրեց օգոստոսի մեկի իր հայտնի ելույթում: «Եվ, բնականաբար, որոշակի կոշտացումներ ու ճնշումներ պետք է սպասել, նորից եմ կրկնում, ոչ թե պրոֆեսիոնալ, այլ քաղաքական հրահանգերը կատարող կադրերի միջոցով»,- ասաց նա:

 

Հարցին, թե «Սասնա ծռեր» խմբի անդաների նկատմամբ իրավապահների գործողությունների հետ ի՞նչ առնչություն կարող է ունենալ Գևորգ Կոստանյանի հրաժարականը, Սաքունցը պատասխանեց, որ ի վերջո պատիժների սահմանումը Կոստանյանից կախված չէ:

 

«Բայց գլխավոր դատախազը պատրա՞ստ է արդյոք մտնել այդ պատասխանատվության տակ, դա այլ հարց է: Տվյալ դեպքում ես տեսնում եմ, որ Կոստանյանը պատրաստ չէր մտնել այդ պատասխանատվության տակ, դրա համար հրաժարվեց պաշտոնից»,- ընդգծեց իրավապաշտպանը:

 

 

 

Նոյյան տապան  -   Հարցազրույցներ