«Գևորգ Կոստանյանը պատասխան կտա իր սխալների համար». Հայկ Ալումյան (Տեսաայութ)
04-08-2016 18:37:38 | Հայաստան | Հարցազրույցներ
Այսօր հրաժարական է ներկայացրել գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:
Ըստ նրա խորհրդականի՝ Կոստանյանը չի կարող պաշտոնավարումը շարունակել՝ ելնելով առողջական խնդիրներից: Թե ինչքանով է այդ պարզաբանումը համապատասխանում իրականությանը, «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում փաստաբան Հակ Ալումյանը դժվարացավ պատասխանել:
Նրա կարծիքով՝ չի բացառվում, որ դա կարող է կապված լինել վերջին զարգացումների հետ. «Եթե համեմատության մեջ գնահատենք, առաջին հերթին ոստիկանապետը պետք է հրաժարական տար»:
Հ. Ալումյանի գնահատմամբ՝ Կոստանյանը փորձեց այդ կառույցը մաքրել կոռուպցիայից, երիտասարդացնել համակարգը:
Անդրադառնալով Գ. Կոստանյանի հրահանգով և նրա անմիջական մասնակցությամբ տեղի ունեցած խախտումներին՝ Հ. Ալումյանը նշեց. «Հուսով ենք՝ ուշ թե շուտ Գևորգ Կոստանյանը պատասխան կտա իր սխալների համար»: