Բակո Սահակյանն ընդունել է “HALO Trust” կազմակերպության պատվիրակությանը


Բակո Սահակյանն ընդունել է “HALO Trust” կազմակերպության պատվիրակությանը

  • 23-08-2016 18:32:37   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 23-ին ընդունել է “HALO Trust” կազմակերպության պատվիրակությանը՝ գործադիր տնօրեն Ջեյմս Կովանի գլխավորությամբ:
 
Հանդիպմանը քննարկվել են Արցախում ականազերծման գործընթացին վերաբերող հարցեր:
 
Նախագահ Սահակյանը  կարեւորել է “HALO Trust” կազմակերպության գործունեությունը մեր հանրապետությունում՝ երախտագիտություն հայտնելով ցուցաբերվող մարդասիրական եւ արհեստավարժական օգնության համար: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play