Քաբուլում Ամերիկյան համալսարանի վրա կատարված հարձակման արդյունքում զոհերի թիվը հասել է 16-ի


Քաբուլում Ամերիկյան համալսարանի վրա կատարված հարձակման արդյունքում զոհերի թիվը հասել է 16-ի

  • 25-08-2016 17:02:09   | Աֆղանստան  |  Հասարակություն

Քաբուլում Ամերիկյան համալսարանի վրա կատարված զինված հարձակման արդյունքում զոհվել է 16 մարդ, այդ թվում 8 ուսանող: tass.ru-ի փոխանցմամբ` նման տվյալներ է ներկայացնում Աֆղանստանի Առողջապահության նախարարությունը: 
 
Գերատեսչության տարածած հայտարարությունում նաև նշվում է, որ վնասվածքներ ստացել է 53 մարդ: 
Նշենք, որ չորեքշաբթի Աֆղանստանի մայրաքաղաքում գործող ուսումնական կենտրոնի շենքի մուտքի մոտ մահապարտ-ահաբեկիչը պայթեցրել էր ինքն իրեն, որից հետո գրոհայինները մուտք էին գործել համալսարանի տարածք: Ավելի ուշ Աֆղանստանի անվտանգության ուժերին հաջողվել էր ոչնչացնել երկու զինյալների: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play