Հունգարիայում փախստականների հոսքից պաշտպանվելու համար պատրաստվում են երկրորդ պաշտպանիչ գիծը կառուցել
26-08-2016 16:36:08 | Հունգարիա | Հասարակություն
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն ուրբաթ ազգային ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է ապօրինի միգրացիան խոչընդոտող ևս գծի շինարարության ծրագրի մասին, եթե Թուրքիան չփոխի իր միգրացիոն քաղաքականությունը:
Interfax.ru-ի փոխանցմամբ` վարչապետը տեղեկացրել է, որ տեխնիկական աշխատանքներ են տարվում ավելի զանգվածային պաշտպանական համակարգի կառուցման ուղղությամբ արդեն իսկ գոյություն ունեցող պաշտպանիչ գծի կողքին:
Արևմտյան ԶԼՄ-ները հիշեցնում են, որ Հունգարիան Սերբիայի և Խորվաթիայի հետ սահմանին փշոտ մետաղալարեր է տեղադրել: Այդ միջոցառումները էականորեն կրճատել էին փախստականների հոսքը, որոնք տեղաշարժվել են Բալկանյան թերակղզուց դեպի Հյուսիսային Եվրոպայի երկրներ:
Սակայն փախստականները ամեն դեպքում շարունակում են Սերբիայից հասնել Հունգարիա: