Ղազախստանում կասեցվել է երեք ծայրահեղական խմբավորումների գործունեությունը


Ղազախստանում կասեցվել է երեք ծայրահեղական խմբավորումների գործունեությունը

  • 31-08-2016 15:42:48   | Ղազախստան  |  Հասարակություն

Արևմտյան Ղազախստանի և Ղազախստանի Ակտոբեի մարզերի տարածքում կասեցվել է երեք արմատական խմբավորումների գործունեությունը:
 
tass.ru-ի փոխանցմամբ` այդ մասին հաղորդել է հանրապետության Ազգային անվտանգության  կոմիտեն: 
Հաղորդագրությունում նշվում է, որ արդյունքում խափանվել են արմատականների ծրագրերը իրավապահ մարմինների վրա հարձակվելու մասով, ինչպես նաև ահաբեկչական ակտերը բազմամարդ վայրերում: 
Ղազախստանի հատուկ ծառայությունների աշխատակիցները խմբավորման անդամների բնակության վայրերում անցկացված հետախուզության ընթացքում առգրավվել են հրազեն և զինամթերք, ինքնաշեն պայթուցիկ նյութեր, դանակներ, ձեռնոցներ և ծայրահեղական բնույթի ձայնագրություններ, միջազգային ահաբեկչական կազմակերպությունների ատրիբուտներ: 
Նաև հայտնաբերվել է հատուկ թուղթ, համակարգչային և պատճենահանման սարքեր, կեղծ թղթադրամային նշաններ, որոնք պատրաստվել են խմբավորումներից մեկի անդամների կողմից իրենց իսկ գործունեությունը ֆինանսավորելու համար: 
Նշվում է, որ դատարանի որոշմամբ 10 մարդ ձերբակալվել է Ղազախստանում և 11 մարդ` Ակտոբեի շրջանում: Ձերբակալվածների նկատմամբ նախաքննություն է սկսվել է Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play