Պանդաները դադարել են վերացող տեսակ համարվելուց


Պանդաները դադարել են վերացող տեսակ համարվելուց

  • 05-09-2016 11:58:08   | Չինաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Բնության պահպանման միջազգային խորհուրդը (IUCN) Կարմիր գրքում փոփոխության է ենթարկել  հսկա պանդաների կարգավիճակը, «վտանգված» տեսակից՝ «խոցելի»-ների շարքին դասելով:
 
Ինչպես հայտնում է korrespondent.net-ը, այս մասին պաշտոնապես հայտարարվում է Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) մամլո հաղորդագրության մեջ:
«Տասնամյակներ շարունակ, չխնայած ջանքերի և Չինաստանի կառավարության մեծ ներդրումների արդյունքում մենք հասել ենք այն արդյունքին, որ բնության մեջ առանձնահատուկ տեղ ունեցող պանդաների սերունդների պահպանությունն այլևս կարելի է վտանգված չհամարել» , - հայտարարել է Չինաստանում WWF-ի գործադիր տնօրեն Լո Ցզե Պինը:
Կենդանու տեսակի պահպանման հետ կապված դրական փոփոխություններ Բնության պահպանման միջազգային խորհուրդը նկատել է դեռևս մինչև 2014 թվականը: Այդ ընթացքում, հսկա պանդաների թիվն ավելացել է 17%-ով:
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ