Ռուսաստանը և Սաուդյան Արաբիան նավթի շուկան կայունացնելու նպատակով համատեղ հռչակագիր են ստորագրել


Ռուսաստանը և Սաուդյան Արաբիան նավթի շուկան կայունացնելու նպատակով համատեղ հռչակագիր են ստորագրել

  • 05-09-2016 16:02:23   |   |  Միջազգային

Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարարները համատեղ հռչակագիր նավթի շուկան կայունացնելու նպատակով: gazeta.ru-ի փոխանցմամբ` որպես սպառնալիք նշվել է ամբողջ աշխարհում նավթի պաշարների կրճատումը, մասնավորապես, երկրաբանահետախուզական աշխատանքները, ինչպես նաև ներդրումային ծրագրերի զագվածային չեղարկումը և փոխանցումն ավելի ուշ ժամանակահատված: 
 
Կողմերը պայմանավորովածություն են ձեռք բերել համատեղ կամ այլ երկրների նավթ արդյունահանողների հետ գործողությունների մշակման վերաբերյալ նավթի շուկայում 
կայունության և երկարաժամկետ հեռանկարում ներդրումների կայուն մակարդակի ապահովման համար: 
Բացի այդ, նախարարները պայմանավորվել են շարունակել նավթի շուկայում իրավիճակի վերաբերյալ խորհրդակցությունները և համատեղ մոնիտորինգային խումբ ստեղծելու աշխատանքները, որը  կվերահսկի նավթի շուկայում հիմնական ցուցանիշները և առաջարկություններ կմշակի շուկայում կանխատեսելիություն և կայունություն ապահովելու համար»,- ասվում է հռչակագրում: 
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ իբն Սալմանի հետ  G20 գագաթնաժողովի ընթացքում քննարկել են համագործակցությունը նավթի ոլորտում: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play