Սպանություն Մալաթիայում. Ստուգվում են կասկածյալի ցուցմունքներում մատնանշված հանգամանքները


Սպանություն Մալաթիայում. Ստուգվում են կասկածյալի ցուցմունքներում մատնանշված հանգամանքները

  • 06-09-2016 14:20:08   | Հայաստան  |  Իրավունք

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են 29-ամյա Վահե Գևորգյանի սպանության հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, հայտնաբերվել հրազենը։
 
2016թ. սեպտեմեբերի 2-ին՝ ժամը 21:35-ին, «Աստղիկ» բժշկական կենտրոնից  հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մոտ 30-ից 35 տարեկան տղամարդ, ով, առանց գիտակցության գալու, մահացել է:
 
Պարզվել է սպանվածի ինքնությունը, ով  հանդիսանում է 1987թ. ծնված Վահե Գևորգյանը: Դիակի զննությամբ՝ կրծքավանդակի առաջային մակերեսի անոթային գծի 11-12 միջկողային մակարդակի և առաջային պատի միջին գծից աջ, մոտ 2-3 սմ, 7-ից 8 միջկողային մակարդակի հատվածներում հայտնաբերվել են անհարթ եզրերով արնահոսող վերքեր, իսկ աջ ձեռքի արմնկային, աջ դաստակի, աջ ձեռքի ցուցամատի, դեմքի և ձախ ծնկի հատվածներում՝ քերծվածքներ:
 
Դեպքի առթիվ 02.09.2016թ. ՀՀ ՔԿ Մալաթիա-Սեստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և  ձեռնարկված անհետաձգելի քննչական և օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում պարզվել է երիտասարդին կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքի վայրը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, վիճաբանության շարժառիթը։ 
 
Սպանությունը կատարելու կասկածանքով սեպտեմբերի 3-ին ձերբակալվել է քաղաքացի Ա.Հայրապետյանթ և հարցաքննվել։ Նրա մասնակցությամբ կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում նա ցանկապատված տարածքի բետոնե սալիկների տակից  ներկայացրել է ամերիկյան արտադրության «Gennings Firearms» տեսակի ատրճանակ, որն առգրավվել է:
 
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել են մի շարք փորձաքննություններ։
 
Նախաքննությունը  շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ կասկածյալի ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու, վիճաբանությանը մասնակցություն ունեցած բոլոր անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play