Մեկնարկել է երիտասարդ գիտնականների «ՄԵԽԱՆԻԿԱ-2016 3-րդ միջազգային գիտաժողով-դպրոցը»


Մեկնարկել է երիտասարդ գիտնականների «ՄԵԽԱՆԻԿԱ-2016 3-րդ միջազգային գիտաժողով-դպրոցը»

  • 03-10-2016 13:56:09   | Կոտայքի մարզ  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Սույն թվականի հոկտեմբերի 3-ին` Ծաղկաձորում, մեկնարկեց երիտասարդ գիտնականների «ՄԵԽԱՆԻԿԱ-2016 3-րդ միջազգային գիտաժողով-դպրոցը»:
 
Այն կազմակերպել են  ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտը, ՀՀ կիրառական և տեսական մեխանիկայի ազգային կոմիտեն, ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը, Կիրառական և տեսական մեխանիկայի ռուսական ազգային կոմիտեն, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի դեֆորմացվող պինդ մարմնի մեխանիկայի գիտական խորhուրդը, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Ա.Յու. Իշլինսկու անվան մեխանիկայի պրոբլեմների ինստիտուտը, Երևանի պետական համալսարանը, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը, Հայաստանի ազզային պոլիտեխնիկական համալսարանը:
 
Գիտաժողովի ընթացքում հայ և ռուս գիտնականները կներկայացնեն 40 պլենար և  8 ստենդային զեկուցուներ` նվիրված մեխանիկայի արդի խնդիրներին:
 
Գիտաժողովն իր աշխատանքները կշարունակի մինչև հոկտեմբերի 7-ը:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play