Հայաստան – Ռումինիա. Բախում տրիբունայում. ոստիկանները փորձում էին բերման ենթարկել ՖԱՖ-ի անդամներին


Հայաստան – Ռումինիա. Բախում տրիբունայում. ոստիկանները փորձում էին բերման ենթարկել ՖԱՖ-ի անդամներին

  • 08-10-2016 20:33:50   | Հայաստան  |  Սպորտ

Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում շարունակվում է «Մունդիալ-2022»-ի ընտրական փուլի Հայաստան – Ռումինիա հանդիպումը: Առաջին խաղակեսից հետո Ռումինացիներին հաջողվել է 4 գոլ խփել Հայաստանի հավաքականի դարպասին: 1in.am-ի տեղեկացմամբ խաղի մեկնարկից առաջ ոստիկանության աշխատակիցները շտապել են հյուսիսային տրիբունա, որտեղ գտնվում էին ՖԱՖ ֆան ակումբի անդամները: Ոստիկանները տրիբունայի եզրամասում գտնվող ճաղավանդակից պոկել են պաստառն ու փորձել բերման ենթարկել երկրպագուներին:
Նոյյան տապան  -   Սպորտ