Ավարտվել է <<Հայաստանի Փոքրիկ Երգիչներ>>-ի համերգային շրջագայությունը եվրոպական 9 քաղաքներում


Ավարտվել է <<Հայաստանի Փոքրիկ Երգիչներ>>-ի համերգային շրջագայությունը եվրոպական 9 քաղաքներում

  • 12-10-2016 15:25:54   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Ավարտվեց Տիգրան Հեքեքյանի ղեկավարած <<Հայաստանի Փոքրիկ Երգիչներ>> երգչախմբի՝ ՀՀ անկախության 25 ամյակին նվիրված <<Անկախության սերունդ>> խորագիրը կրող համերգային շրջագայությունը Դանիայում, Գերմանիայում, Հոլանդիայում և Բելգիայում:
 
Երգչախումբը համերգներով հանդես եկավ եվրոպական 9 քաղաքներում, ունեցավ 9 համերգ՝ հանրահայտ Բեռլինի Ֆիլհարմոնիկ համերգասրահից մինչև Բրյուսելի Մայր Տաճար:
 
Համերգներին ներկա էին արտերկրի պետական բարձրաստիճան այրեր, օտարերկրյա դիվանագետներ, միջազգային պատվիրակություններ, արվեստագետներ, երգչախմբային արվեստի սիրահարներ:
 
Գերմանիայում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանը իր ողջույնի խոսքում նշեց. Աշխարհի լավագույն բեմերը նվաճած  <<Հայաստանի Փոքրիկ Երգիչներ>> երգախումբը, լինելով Հայաստանի Հանրապետության հասակակիցը, խաղաղ և ներդաշնակ աշխարհում ապրելու և ստեղծագործելու հայ ժողովրդի ձգտման լավագույն արտահայտումն է:
 
Ամենուր երգչախումբն արժանացավ ջերմ ընդունելության և բարձրագույն  գնահատականի :
 
 
<<Ես երբևէ նման մաքրագույն և գեղեցիկ կատարում չէի լսել: Դուք ստիպեցիք ինձ առնվազն 50 րոպե արտասվել>>։
Մարտին Օլսեն,
<Միդվեսթ> աղջիկների երգչախմբի տնօրեն
 
 
<< Շնորհակալ ենք այս հիանալի համերգի համար։ Դա միայն երաժշտություն չէր, դուք այս երեկո պատմեցիք մեզ մի երկար և շատ կարևոր պատմություն Հայաստանի մասին>>։
Փիթեր Արենդտ (խմբավար, երգեհոնահար)
 
 
Այսօրվա համերգը ապացուցեց, որ մենք իսկապես աշխարհին ասելիք ունենք և՛ որպես հայ երաժշտության քարոզիչներ և՛ որպես հայ երաժշտության տարբեր գույներն ու դարաշրջանները ներկայացնողներ: Ես շատ հուզված եմ և հիացած: Պարգևեցիք մեծ երջանկություն այս հեռավոր հյուսիսային երկրում՝ եվրոպայի կենտրոնում, տաք հայկական ջերմություն բերեցիք ձեզ հետ:
 
Ստեփան Ստեփանյան      
Բրյուսելի սիմֆոնիկ նվագախմբի ջութակահար
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play