Օլանդը և Մերկելը մտադիր են կոչ անել Պուտինին երկարաձգել մարդասիրական դադարը Սիրիայում
19-10-2016 18:10:52 | | Միջազգային
Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդներ` Ֆրանսուա Օլանդը և Անգելա Մերկելը մտադիր են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին կոչ անել երկարաձգել «մարդասիրակա դադարը» Սիրիայում: tass.ru-ի փոխանցմամբ` այդ մասին հայտնել են Ելիսեյան պալատից:
«Այսօր երեկոյան Բեռլինում կայանալիք հանդիպման ընթացքում մենք համատեղ խնդրանքով կդիմենք պարոն Պուտինին, որպեսզի վերջինս երկարացնի Սիրիայում գործողությունների դադարը, ինչը հնարավորություն կտա հասանելիություն ապահովել մարդասիրական նպատակներով»,- Ֆրանսիայի նախագահի խոսքերը մեջբերում է Ելիսեյան պալատը:
Ավելի վաղ, ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ Հալեպում մարդասիրական դադարի միակողմանի երկարաձգումը Ռուսաստանի և սիրիական կառավարության կողմից, բացառվում է: Նա պարզաբանել էր, որ մարդասիրական դադարն օգտագործվում է Բաշար Ասադի հակառակորդների կողմից վերախմբավորվելու և ամրապնդվելու համար: