Հոկտեմբերի 27-ին հրապարակվելու է «Սասնա Ծռեր» Ճանապարհային քարտեզը


Հոկտեմբերի 27-ին հրապարակվելու է «Սասնա Ծռեր» Ճանապարհային քարտեզը

  • 26-10-2016 12:52:54   | Հայաստան  |  Հասարակություն

Վաղը՝ 2016թ. հոկտեմբերի 27-ին, հրապարակվելու է «Նոր Հանրապետության հիմնադրման «Սասնա Ծռեր» Ճանապարհային քարտեզը: 
 
Ճանապարհային քարտեզը մշակել են Հիմնադիր խորհրդարանի,  «Սասնա Ծռեր» խմբավորման և «Սասնա Ծռեր» շարժման քաղաքական խորհրդի ներկայացուցիչները:
 
Ճանապարհային քարտեզը մտահղացված է որպես  ազգային-ազատագրական շարժման գաղափարական-ծրագրային հիմնարար փաստաթուղթ, որը նախատեսում է համախմբել հայությանը և Հայաստանի քաղաքացիներին և նրանց կամքի արտահայտմամբ ու իրագործմամբ սկիզբ դնել մարդկային երջանկության ապահովմանը և ազգային իղձերի կատարմանը կոչված հայրենի պետականության:
 
«Սասնա Ծռեր» անվանումը հուշում է, որ Ճանապարհային քարտեզի արժեհամակարգը, ռազմավարական ուղենիշները և ապագայի տեսլականը բխում են «Սասնա Ծռեր» հայոց էպոսի իմացաբանական ու հոգևոր-մշակութային համակարգից, իսկ նրա մեթոդը էությունն է՝ հանուն ազատության ու արժանապատվության զոհաբերական պատրաստակամությամբ ընդվզումը:
 
Ճանապարհային քարտեզը Նոր Հանրապետության հիմնադրման տեսական հիմնավորումների, նպատակների նախանշման և խնդիրների առաջադրման համատեքստում ներկայացնում է Հայաստանի ապագաղութացման ու ինքնիշխանության հաստատման, Արցախը Հայաստանին դե յուրե միավորման և Հայաստանում ժողովրդի իշխանության վերականգնման ծրագիրը:
 
Ճանապարհային քարտեզը կենդանի և ապրող փաստաթուղթ է, ուստի ենթակա է մշտական լրամշակման ու կատարելագործման:
 
Սասնա Ծռեր խմբավորում
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play