Ռուս զինվորականներն արյուն են հանձնել Հայաստանի կարիքավոր հիվանդների համար
31-10-2016 17:56:26 | Հայաստան | Կազմակերպություններ
Հայաստանի ռուսական ռազմակայանում ավելի քան 500 զինծառայողներ, քաղաքացիական անձնակազմը եւ նրանց ընտանիքների անդամներ արյուն եւ դրա բաղադրիչներ են հանձնել կարիքավոր հիվանդների համար:
Միավորումում արյան կամավոր հանձնման միջոցառումն ավանդույթ Է դարձել եւ ութերորդ անգամ Է անցկացվում Գյումրիի եւ Երեւանի զինվորական կայազորներում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունում, արյան ընդունումն իրականացրել են Գյումրիի եւ Երեւանի միավորումների բժշկական կետերի բժիշկները, ինչպես նաեւ օկրուգի զինվորական կլինիկական հոսպիտալի մասնաճյուղի մասնագետները: Կարիքավոր հիվանդների համար արյան հանձնման նախաշեմին միավորման ակումբում բարեգործական ակցիայի մասնակիցների համար անցկացվել Է խորհրդաժողով՝ նվիրված դոնորական օգնությանը եւ ցուցադրվել Է «Արյան խումբը՝ դոնորական» վավերագրական ֆիլմը: Լաբորատորիայում անցնելով արյան ստուգման տարբեր փուլեր, այն կհանձնվի Հայաստանի Հանրապետության բժշկական հիմնարկություններին՝ կարիքավոր բնակիչներին եւ հիվանդներին օգնություն ցույց տալու համար: