2017 թվականին Կանադան ընդունելու է 300 հազար փախստականների


2017 թվականին Կանադան ընդունելու է 300 հազար փախստականների

  • 01-11-2016 12:13:35   | Կանադա  |  Հասարակություն

Հաջորդ տարի Կանադան ընդունելու է շուրջ 300 հազար միգրանտներ: korrespondent.net-ի փոխանցմամբ` այդ մասին հայտարարել է Կանադայում ներգաղթի, փախստականների և քաղաքացիության հարցերով նախարար Ջոն Մակալումը: 
 
Նշված թվաքանակը համապատասխանում է ընթացիկ տարվա սպասվելիք ցուցանիշներին, սակայն պետք է փոխվի Կանադա ժամանող անձանց խմբերի հարաբերակցությունը: Այսպես, 2017 թվականին նախարարի խոսքերով` նախատեսվում է ընդունել ավելի շատ միգրանտներ, որոնք այդ երկիր են ժամանում տնտեսական խնդիրներով և ավելի քիչ փախստականներ: Վերջիններիս թիվը 2017 թվականին նվազելու է` 40 հազարից հասնելով 16 հազարի: 
Միևնույն ժամանակ մեծանում է այն մարդկանց թիվը, ովքեր Կանադա են ժամանում իրենց ընտանիքների հետ վերամիավորվելու համար. 2017 թվականին Կանադա կարող են գալ փախստականների 84 հազար բարեկամներ:  
Մակալումն ընդգծել է, որ տարեկան 300 հազար միգրանտի ցուցանիշը պետք է լինի առավելագույնը հաջորդ տարիների համար ևս: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play