Գերմանիայում իշխող կոալիցիան առաջադրել է Շտայնմայերի թեկնածությունը նախագահի պաշտոնում
14-11-2016 17:50:52 | Գերմանիա | Միջազգային
Գերմանիայի արտգործնախարարության ղեկավար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն առաջադրվելու է նախագահի պաշտոնում երկրում իշխող Քրիստոնեա-դեմոկրատական և Քրիստոնեա-սոցիալական միությունների կողմից:
Interfax.ru-ի փոխանցմամբ` Բավարիայի վարչապետը և Քրիստոնեա-սոցիալական միության առաջնորդը նշել են, որ իրենք միակարծիք են այդ հարցում:
Ինչպես հաղորդվում է, Շտանմայերը մեծ հեղինակություն է վայելում գերմանացիների շրջանում, սակայն իշխող կոալիցիան երկար ժամանակ չէր կարողանում համաձայնության գալ պետության ղեկավարի պաշտոնում նրա թեկնածության հարցում:
Գերմանական արտգործնախարարության ղեկավարի հիմնական մրցակիցներն են Բադեն Վյուրտեմբերգի վարչապետը և Գերմանիայի ֆինանսների նախարարը:
Գերմանիայի ապագա նախագահի ընտրությունները կայանալու են 2017 թվականի փետրվարին: