Նոյեմբերի 18-ին և 19-ին Դիլիջանում կանցկացվի 4-րդ ամենամյա Բիզնես ինովացիոն ֆորումը


Նոյեմբերի 18-ին և 19-ին Դիլիջանում կանցկացվի 4-րդ ամենամյա Բիզնես ինովացիոն ֆորումը

  • 15-11-2016 14:56:41   | Հայաստան  |  Կազմակերպություններ

Նոյեմբերի 18-19-ը Դիլիջանում «Հայաստան 20.18 - 2018թ.՝ Հայաստանը 20 ամենանորարար երկրների շարքում» խորագրի ներքո կանցկացվի 4-րդ ամենամյա Բիզնես ինովացիոն ֆորումը: Այս և օրակարգային այլ հարցերի շուրջ այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսել են Բիզնես ինովացիոն ֆորումի կազմակերպիչ՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության փոխտնօրեն Հայկ Չոբանյանը, ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Էմիլ Տարասյանը, Մոտիտիս ընկերության տնօրեն՝ ինովացիոն ֆորումի մոդերատոր Րաֆֆի Քասարջյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության Միջազգային օգնության/համագործակցության պատասխանատու Լյուդովիկ Չեխանովսկին և Եվրոպական Միության ու Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման  դաշնային նախարարության  ֆինանսավորմամբ ու «Մասնավոր հատվածի զարգացում Հարավային Կովկասում» ծրագրի կողմից  իրականացվող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի միջազգային խորհրդատու Պիեռ Պրիվիխը:
 
Երկօրյա ինովացիոն ֆորումին աջակցություն է ցուցաբերվել «ԵՄ-ն բիզնեսի համար» և «ԵՄ-ն նորարարության համար» նախաձեռնությունների շրջանակում: Այն բացառիկ հարթակ է, որտեղ մասնագետների թեմատիկ քննարկումների, գործարար ներկայացումների  և շփումների միջոցով կներկայացվի ինովացիոն զարգացման առաջավոր փորձը, կծավալվի գործնական քննարկում շահագրգիռ կողմերի մասնակցությամբ, ինչպես նաև կմշակվի օրակարգ՝ 2018 թվականին Հայաստանը աշխարհի 20 ամենանորարար երկրների շարքում դիրքավորելու համար: 
Բիզնես ինովացիոն ֆորումին կմասնակցեն տեղական և միջազգային հեղինակավոր ընկերությունների ներկայացուցիչներ և փորձագետներ: Ինովացիոն ֆորումի հիմնական թեմաներն են՝
Նորարարական ապրանքներ և ծառայություններ
Բիզնես պրոցեսների զարգացում ինովացիաների միջոցով
Գիտելիքներ նորարարության և զարգացման համար
Ռազմավարություն՝ դեպի ինովացիոն տնտեսություն
Բիզնես ինովացիոն ֆորումի բանախոսների ցանկը, ինչպես նաև մասնակցության ու գրանցման պայմանները ներկայացված են BIF.am  կայքում:
Բիզնես ինովացիոն ֆորումն ավանդաբար իրականացվում է ԻՏՁՄ-ի կողմից՝  ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: Ֆորումի հովանավորն է «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը, որն իրականացվում է Եվրոպական Միության և Գերմանիայի տնտեսական համագործակցության ու զարգացման  դաշնային նախարարության  ֆինանսավորմամբ և «Մասնավոր հատվածի զարգացում Հարավային Կովկասում» ծրագրի կողմից:    
 
Նոյյան տապան  -   Կազմակերպություններ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play